Ռոբերտ Սարգսյանը հանդիպել է Ավան-Առինջի բնակիչների հետ. լուսանկարներ

Թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սարգսյանը շարունակում է նախընտրական հանդիպումները: Հանրապետական կուսակցության Ավանի կազմակերպության անդամների հետ միասին այսօր նա հանդիպել է Ավան-Առինջի բնակիչների հետ ինչպես գրասենյակային, այնպես էլ բակային ձևաչափերով: Ամփոփելով վերջին 4,5 տարիների պատգամավորական գործունեությունը, Ռոբերտ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բնակիչներին՝ վստահության և պարբերական հանդիպումների շրջանակում, նաև նրանց խորհուրդների շնորհիվ, ավելի արդյունավետ աշխատանք կատարելու համար: «Միշտ եղել ենք մեկս մյուսի կողքին և ոչ թե խոսել ենք, այլ գործ ենք արել, խնդիրներ ենք լուծել: Շատ հարցեր նաև ձեր խորհուրդների շնորհիվ է լուծվել, ինչի համար իսկապես շնորհակալ եմ բոլորիդ»: Հանդիպմանը ներկա բնակիչներից մեկն էլ՝ նշելով, որ նախորդ անգամ վստահության քվեն Ռոբերտ Սարգսյանին է տվել, քանի որ ճանաչել է նրա զինվորական հորը, ով պարկեշտ ու ազնիվ մարդ է եղել, այս անգամ արդեն հենց Ռոբերտ Սարգսյանին ճանաչելով է ընտրելու նրան, քանի որ այս ընթացքում նա ապացուցել է, որ հոր արժանի զավակն է: Շնորհակալություն հայտնելով վստահության ու ջերմ խոսքերի համար, Ռոբերտ Սարգսյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ իր համար առաջնահերթը եղել ու շարունակում է մնալ պատասխանատվության զգացումն ու գործը, առավել ևս, երբ առաջնորդվում ես երկրիդ հանդեպ սեփականատիրոջ զգացումով: «Ոչ միայն լուսահոգի հայրս, այլ նաև ավագ եղբայրս է զինվորական: Նա նաև Արցախյան ազատամարտի մասնակից է եղել ու ես երբևէ չեմ լսել, որ հայրս կամ եղբայրս ասեն. ես սա եմ արել կամ նա եմ արել երկրիս համար: Ես էլ եմ նույն կերպ առաջնորդվում, քանի որ երկիրը մերն է, բոլորինս ու հենց մենք, մեզանից ամեն մեկը պետք է ամեն ինչ անի, որ իսկապես հզոր երկիր փոխանցենք մեր երեխաներին, ոչ թե միայն խոսի ու երազի այդ մասին: Եվ ես համոզված եմ, որ մենք միասին ապահովելու ենք մեր երկրի առաջընթացը»: Բնակիչներն էլ իրենց հերթին են վստահեցրել, որ պատրաստ են շարունակել համատեղ աշխատանքը և հաջողություն են մաղթել Ռոբերտ Սարգսյանին:  

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am