Իշխանության վախն ու փոքրիկ «սպռավչկան»

Նախընտրական քարոզարշավի ընթացքից ու իշխանության  պահվածքից արդեն  կարելի է եզրահանգել, որ գրեթե բոլոր գլուխներն էլ մի կաթսայում եփելու գործընթաց է գնում, որոշների հետ փոխգործակցության, մյուսների վրա  լիակատար ազդեցության, մեկ ուրիշի հետ էլ ամենօրյա գիշերային հանդիպումների ընթացքում ճշգրտումների արդյունքում ՀՀԿ-ն հանգիստ-խաղաղ, առանց առճակատումների, առանց իրավիճակը սրելու ընթանալու է առաջ, որպեսզի վերջում խաղաղ հանգիստ պայմաններում խփի իրեն ցանկալի տոկոսները: Կուսակցության ԳՄ նիստից հետո խոսնակ Էդուարդ Շարմազանովն  իր ստեղծագործական կարողությունները խնայել է նույնիսկ այն հարցից հետո, որ վերջին սոցհարցումների համաձայն ՀՀԿ-ի վարկանիշը զիջում է ընդդիմադիր որոշ գործընկերների: Հիշենք, որ Գելափի հարցումների համաձայն ՀՀԿ-ն մոտ չորս տոկոսով հետ է մնացել ԲՀԿ-ից: Շարմազանովը բավական սառնասրտորեն է պատասխանել այդ հարցին ասելով, որ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ լավ, համախմբված աշխատանքի դեպքում ՀՀԿ-ն լավ շանսեր ունի հաջողության հասնելու համար: «ՀՀԿ-ն ճիշտ աշխատելու դեպքում լավ ստարտային պայմաններ ունի, ավելին, մեր վարչապետի քաղաքական վարկանիշը բավական բարձր է, մնում է ճիշտ քարոզարշավ իրականացնել, իսկ որոշողը մեր ժողովուրդն է»: Շարմազանովը ընդգծել է նաեւ, որ իրենց վարչապետի թեկնածուն՝ Կարեն Կարապետյանը ներկայումս Հայաստանում բարձր հեղինակություն ունի, ինչը գրագետ քարոզչության զուգորդմամբ կարող է բարձր ձայներ ապահովել  ՀՀԿ-ի համար: Բնականաբար, հենց այդպես էլ կլինի:  ՀՀԿ-ն կլռի այս ընթացքում, լարվածություն չի առաջացնի որեւէ ուժի հետ, իսկ վերջում ստացած քվեները կհիմնավորի  Կարեն Կարապետյանի վարկանիշով: Ու չնայած Շարմազանովը նույնպիսի զգուշավորությամբ է խոսել մրցակիցների մասին,վստահեցրել, որ որեւէ ուժի չեն առանձնացնելու, այդուհանդերձ, Սեյրան Օհանյանի մասին խոսելիս տված բնորոշումներից պարզ է դարձել, որ  ՀՀԿ-ի թիրախում Սեյրան Օհանյանի ղեկավարած ՕՐՕ դաշինքն է: «Որեւէ մեկին հատուկ չենք թիրախավորում: Մենք գնում ենք մեր ծրագրով, մրցունակ թիմով, կատարած աշխատանքներով, եւ, ամենակարեւորը, իրատեսական խոստումներով»,- ասել է ՀՀԿ խոսնակը, սակայն մեկ ուրիշ հարցին ընդգծված շեշտել Սեյրան Օհանյանի պաշտոնանկության փաստը: Հատկանշական է, որ մինչեւ վերջերս ՀՀԿ-ականները բացահայտ չէին հայտարարում Օհանյանի պաշտոնանկության մասին՝ ասելով, որ նա ազատվել է դիմումի համաձայն: Հիմա, երբ ակտիվ քարոզչության շրջան է, իսկ Սեյրան Օհանյանն էլ մարզային այցերի ժամանակ շեշտադրում է պետական ապարատից հեռանալու հանգամանքը եւ այն, որ իշխանությունից դուրս կգար ավելի շուտ, եթե չլիներ 2015-2016 թվականների լարվածությունը, ՀՀԿ-ում որոշել են մի փոքրիկ <<սպռավոչկա>> անել՝հիշեցնելով, որ Օհանյանը պաշտոնանկ է արվել: Թե ինչ պատճառով է պաշտոնանկ արվել, Շարմազանովը չի զլացել բացատրել, նա ասել է, որ այդ պաշտոնանկությունը բխել է նոր Սահմանադրությունից, որ Բանակի հրամանատարը պետք քաղաքական անձ նշանակվի, որը կվարի բանակի քաղաքականությունը, իսկ ԶՈՒ շտաբի պետը՝ ռազմական գործիչ: Հիշենք, որ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո ըստ տեղեկությունների Սեյրան Օհանյանը մերժեց բոլոր առաջարկվող պաշտոնները, որոնց թվում՝ ԶՈՒ պետի: <<Ես չեմ զղջում, որ հրաժարվել եմ ինձ առաջարկվող բարձր պաշտոններից. համոզված եմ՝ պետական համակարգում խնդիրներ լուծելու հնարավորությունն արդեն սպառվել էր: Իսկ իմ կյանքի այս որոշումը նույնպես կայացրել եմ ինքնուրույն՝ ապավինելով բարոյական բարձր արժեքներին>> դրանից հետո բացատրեց Սեյրան Օհանյանը: Մի խոսքով՝ հատուկ անդրադարձը եւս ցույց է տալիս, որ իշխանության կոկորդում կանգնած միակ ուժը ՕՐՕ դաշինքն է, ռեալ վտանգներն էլ ակնկալվում է այս ուժի կողմից: Անի Սահակյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am