Քո սերը մի ուրիշ աշխարհ է

ՕԵԿ-ից «Հայկական վերածնունդ» ռեբրենդինգով Արթուր Բաղդասարյանը հույս ուներ, թե կազատվեր ՕԵԿ խարանից, բայց դրանից ազատվելու համար մի առիթով հայտնել ենք՝ ինքն անձամբ առնվազն պլաստիկ վիրահատություն պետք է անցներ։ Արթուր Բաղդասարյանը, սակայն, այդքան անհրաժեշտ մտքի վիրահատության էլ չի ենթարկել իրեն, խոսում է նույն ցինիկ ինքնավստահությամբ, ինչպես ընդդիմադիր քվեն աճուրդի հանելուց առաջ։ Ու որքան էլ Արթուր Բաղդասարյանն այսօր իր «Վերածնված Հայաստանով» ջանում է ընդդիմություն ներկայանալ, սակայն ոչ ոք չի հավատում նրա խոսքերի անկեղծությանը: Չեն հավատում, քանի որ տարիներ շարունակ տեսել են, թե որքանով է նա ընդդիմադիր և քանի անգամ հրաժարվեց` հանուն իշխանության մաս կազմելու: Արթուր Բաղդասարյանն էլ առանձնակի ջանքեր չի գործադրում մարդկանց հավատացնելու ընդդիմություն լինելու մասին՝ ոչ մի թթու խոսք, ոչ մի հասցեական քննադատություն, նա իր ոճին հարիր միայն օդ է կրակում,ու քանի որ շատ բան չկա իշխանություններին ասելու, մնում է ինքնաբացահայտումով զբաղվել։ Օրինակ այսօր Երեւանի Եվրոպական ակադեմիայում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նա սովորեցնում էր, թե ինչպես ընտրակաշառք վերցնել, բայց ընտրել մեկ այլ քաղաքական ուժի: «Ժողովուրդ, եթե նույնիսկ ստիպված եք ընտրակաշառք վերցնել, գոնե ձեր քվեն տվեք այն քաղաքական ուժին, ում հավատում եք»,- ասում էր Արթուր Բաղդասարյանը, սակայն մի քանի վայրկյան հետո լեզուն կծում, երբ ներկաներից մեկը նրան պատին դեմ տվեց․«Պարոն Բաղդասարյան, ասում եք ընտրեք այն ուժին ում հավատում եք, բայց կան խոսակցություններ, որ ընտրակաշառք բաժանող քաղաքական ուժը մինչ գումար տալը, տալիս է բջջային հեռախոս, որով դու պետք է նկարես քո քվեաթերթիկը եւ համոզվելուց հետո, որ տվյալ կուսակցությունը կամ դաշինքն ես ընտրել, միայն դրանից հետո են գումար տալիս»:Արթուր Բաղդասարյանն արդարացավ․«Ես նման բան չեմ ասել, թե ընտրակաշառքը վերցրեք եւ ընտրեք լրիվ այլ կուսակցության: Դուք ինձ սխալ եք հասկացել: Քվեարկության կարգն այնպիսին է, որ դուք կարող եք նկարել այն քվեաթերթիկը, որը ցանկանում եք: Ձեզ տալիս են 9 քվեաթերթիկ: Նախկին կառուսել կոչվածն այլեւ չի գործում, որովհետեւ ձեզ տալիս են 9 քվեաթերթիկ, դրանից ընտրում եք մեկը, դնում ծրարի մեջ եւ գցում քվեատուփը: Իսկ եթե ձեզ պետք է նկարել դրանցից մեկը, նկարեք այն եւ տարեք, ցույց տվեք կառաշք տվող մարդուն: Դուք կարող եք սա անել, բայց ես ուզում եմ, որ այս հոգեբանությունից մենք ազատվենք: Ամոթ է, պետք է հասկանանք, որ ապրիլի 2-ից հետո աշխարհը չի վերջանում: Հո մենք, վերջիվերջո, թաղի տղա չե՞նք ընտրում, ընտրում ենք երկրի քաղաքական բարձրագույն իշխանությունը՝ երկրի նախագահին, վարչապետին»: Հետաքրքիր է իմանալ՝ իսկ ի դեմս Արթուր Բաղդասարյանի ընտրողն այս անգամ է՞լ է դավաճան ընտրելու,ով ընտրությունից հետո կարող է ասել՝ աշխարհը հո չի ավարտվում, կարող ենք բարի գործի համար գործակցել անգամ սատայի հետ էլ, որը նրա դեպքում կլինի ՀՀԿ-ն։ Զարմանալի է, որ քարոզարշավի ողջ ընթացքում Բաղդասարյանը ոչ միայն Սերժ Սարգսյանի անունը չի տալիս, այլեւ ամենակարկառուն օլիգարխներին հարկ չի համարում անվանապես քննադատել, քանի որ ոչ վաղ անցյալում ինքն էլ նույն կաստայում էր ու մոտ ապագայում էլ կհայտնվի նույն վայրում, քանզի իշխանության հանդեպ անանց սիրով է կապված։ Օրինակ նա խոսում է, թե ՀՀԿ-ում ընտրակաշառքով գնելու են քաղաքացիների ձայները եւ բերեց մի քանի օրինակ, թե ինչպես են թեկնածուները գնում ընտրողների ձայները եւ ինչ միջոցներով. «Նայեք «Սիթի»-ները ինչքան է գները թանկացել: Միայն շաքարավազը 50 դրամով թանկացել է, երկու ամսվա կտրվածքով Հայաստանում շաքարավազի վաճառքը 50 դրամով թանկ նշանակում է 2 միլիոն դոլար: 2 միլիոն դոլար հավելյալ շահույթ» ։ Անի Սահակյան

դիտվել է 195 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am