Երբ տականքը խժռում է հերոսին. տեսանյութ

Միհրան Պողոսյանի նախընտրական քարոզարշավի տեսանյութը, որտեղ ապրիլյան պատերազմի հերոսի մայրն արտասվելով շնորհակալություն է հայտնում ԴԱՀԿ նախկին պետ գեներալ- մայորին տեսնելու բան չէ: Թվում էր մի տարի առաջ առաջին գծում զոհված տղաները մի նոր սկիզբ դրեցին  բոլորիս համար, իրենց արաքով և ազատ ապրելու համար թափված մաքուր արյամբ սահմանեցին ապրելու մի  չափանիշ, որտեղ գինն ու արժեքը, հերոսությունն ու գնահատանքը մանրադրամով չի չափվում: Անցյալ տարի ապրիլի առաջին օրերին մենք ապրեցինք մի ուրիշ հոգեվիճակ և, թվում էր՝ հասկացանք, որ սահմանին հերոսացած  տղաները մեզ նորից ու նորից վերադարձնում են արժանապտվություն, որովհետև իրենք  կանգնեցին մինչև վերջ՝ անփամփուշտ հրացանով, անբենզին տանկի մեջ, բահով ու քարով, որ սահմանից այս կողմ գտնվողները, որ առաջին հերթին իրենց մայրերը, քույրերը, հայրերեն ու հարազատները գլուխները բարձր ապրեն: Որևէ մեկը հերոսի մորը դատելու և գնահատելու իրավունք չունի, որովհետև ոչ ոք չի կարող պատեկերացնել, թե ինչ է զգում մայրը, որը որդի է կորցրել և շիրմի հողն էլ դեռ նստած չէ: Ինչի՞ համար է հերոսի մայրը շնորհակալություն հայտնում, որ իր զինվոր տղան զոհվե՞լ է սահմանին: Անցյալ տարի, երբ տղաները առաջին գծում հակառակորդի դեմ էին պատերազմում, Միհրան Պողոսյանը  «պատերազմ» էր մղում պանամական օֆշորում սեփական  բանկային հաշիվների անվտանգության համար: Այդ պատերազմում Միհրանը հաղթեց՝ գործը փակվեց: Ապրիլյան պատերազմի օրերին մի իրական  պատմություն կար, որին անդրադառնալու առիթ չի եղել: Դեպքը կատարվել է  Շիրակում. բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ներկա գտնվելով զոհված տղաներից մեկի հուղարկաորությանը՝ ցավակցել է հարազատներին: Հերոսի հորաքույրը չի դիամացել և հենց դիակի մոտ պոռթկացել է պաշտոնյաի դեմքին. «Դուք մեզ մի ցավակցեք, ավելի լավ է Դուք ձեր տղաներին ուղարկեք սահման, մենք կգանք ձեզ ցավակցելու»: Միհրան Պողոսյանը  սահման չի գնացել, բայց կարող էր գոնե շնորհակալություն հայտնել հայրենիքի համար որդի տված մորը. չէ՞ որ Բագրատ Ալեքսայանն ու մյուս տղաները, առաջին գիծը պահելով, պահել են նաև Միհրան Պողոսյանի բիզնեսների և օֆշորներում  պահ տված միլիոնների անվտանգությունը: Իրական ողբերգությունը կայանում է նրանում, որ Միհրան Պողոսյանը չունի այդ գիտակցումը, նրա մտքով չի էլ անցնում, որ առաջին հերթին ինքն ու իր նմանները պիտի շնորհակալ լիենեն զոհված բոլոր տղաներին, որովհետև իրենց՝ ժամանակին  չվճարած հարկերի, Հայաստանից գողացված  փողերի, ամենաբարձր մակարդակով իրենց շնորհված մենաշնորհների շատ ուղղակի հետևանքը սահմանին  զոհված տղաներն են: Միհրան Պողոսյանը ոչ միայն չի հասկանում, այլ  նույնիսկ կարծում է, թե հերոսն ինքն է, որ կենցաղային հարցերում օգնել է հերոսի ընտանիքին: Գոնե հերոսի մորը իր վշտի  հետ հանգիստ թողելու գիտակցումը չկա: Իսկ սա արդեն սրբապղծություն է և դրա դեմը չառնելը ինքնաոչնչացման սկիզբն է: Հայկ Դավթյան

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am