Բաթումում ձերբակալվել է 40 մարդ, կան վիրավորներ. տեսանյութ
Բաթումում հատուկ գործողության հետևանքով ձերբակալվել է 40 մարդ, որոնք մասնակցել են անկարգություններին, հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մղերբրիշվիլին:
Բաթումի քաղաքապետարանը կատարում է քաղաքի ենթակառուցվածքներին հասցված վնասի հաշվարկ:
«Հատուկ գործողության հետևանքով ձերբակալվել է 40 մարդ: Անկարգությունների բոլոր սադրիչներն ու կազմակերպիչները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- հայտարարել է Մղեբրիշվիլին
Հիշեցնենք, որ երեկ Բաթումում ոստիկանության աշխատակիցը տուգանել էր վարորդին երթևեկության կանոնները խախտելու համար: Ականատեսների վկայությամբ՝ ոստիկանը հայհոյել էր վարորդին: Մոտակայքում գտնվող տեղացիներն աջակցել էին վարորդին` վիճելով իրավապահ մարմինների աշխատակիցների հետ:
