Վերջացած գեներալի անտակտությունը

Ապրիլյան քառօրյայում զոհվածների մայրերը հենց քառօրյայի ընթացքում բացահայտված օֆշորային սկանդալի հերոս, այլեւս որպես վերջացած գեներալ Միհրան Պողոսյանի կողքին են։ «Միհրանը միշտ կանգնած է եղել իմ ընտանիքի կողքին»,- ասում է զոհվածներից մեկի՝ Բագրատ Ալեքսանյանի մայրը։ 21-ամյա Բագրատ Ալեքսանյանը զոհվել է 2016 թվականի ապրիլի 2-ին՝ Ջաբրայիլի դիրքերում ռազմական գործողությունների ժամանակ։ Բագրատ Ալեքսանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Արիության» շքանշաններով։ Ջաբրայիլի դիրքերը պաշտպանող 18 զինծառայողի մահվան հանգամանքները պարզված չեն։ Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի զեկույցի` Ջաբրայիլում տանկերը եղել են անսարք, զինծառայողները բավարար քանակով ռազմամթերք չեն ունեցել։ Հանկարծակի եկած զինծառայողները երկար ժամանակ մարտի են բռնվել հակառակորդի հետ: Զուգահեռ կապ են հաստատել հրամանատարական շտաբի հետ՝ խնդրելով աջակցել և հայտնել հետագա գործողությունների մասին։ Որևէ պատասխան կամ հրահանգ չեն ստացել: Ապրիլի 2-ին, ժամը 07:30-ից կապը կորել է: Առողջ, բանական տրամաբանությունը թույլ չի տալիս հասկանալու՝ ինչու, ինչն է հերոսի մորը տիկին Նարինեն այսքան մոտեցրել այն գազանին, որը սպանեց իր զավակին...Օֆշորային ու թալանչի գեներալների , երկրի տնտեսությունն արնաքամության հասցրած իշխանության պահած բանակի խեղճուկրակ դեմքը չէ՞ որ երեւաց հենց ապրիլյան պատերազմի օրերին ։ Պարզվեց, որ իշխանության հորջորջած տարածաշրջանի ամենամարտունակ բանակը հակառակորդի դեմ կռվել է 80-ականների կիսավեր զենքով, ավելի ճիշտ՝ հայ զինվորը նորագույն զինտեխնիկայի դեմ դուրս էր հանել ոգին,կորովը։ Չէ՞ որ ապրիլյան քառօրյային զոհ գնացածները նաեւ այս իշխանության ագահության, աչքածակության, թալանի ու կողոպուտի զոհերն են։ Իսկ առավել եղկելին այս պրծած գեներալի անբարոյական մտահաղացումն է։ Զոհված Բագրատ Ալեքսանյանի մայրը քարոզարշավային հարթակից ելույթ է ունենում և գովում է Միհրան Պողոսյանին, մի քանի անգամ շնորհակալություն է հայտնում թեկնածուին, որն իր ընտանիքին օգնել է: Բեմում իր հասցեին «մեծարանքի ու շնորհակալության խոսքեր» լսող Պողոսյանն էլ այնպիսի խրոխտ կեցվածք է ընդունում, ասես առնվազն ինքն էր մի քանի անգամ զոհվել պատերազմում , ինքն էր անդառնալի կորուստ ունեցել ։ Ամիսներ առաջ ՀՀԿ Կանանց խորհրդի համաժողովում արդեն տեսել ենք, թե ինչպես էին քառօրյա պատերազմի զոհերի մայրերին ներգրավվել ՀՀԿ տիկնանց շարքերում: Սա քիչ համարելով՝ հիմա էլ նրանց ներգրավվում են իրենց քարոզարշավում: Մի օգտագործեք զոհված մայրերի վիշտը, մի նվաստացրեք նրանց, մի ցուցադրեք ձեր արած աջակցությունը, սա ուղղակի ստորություն է։ Մի՞թե մանդատ կողոպտելու համար պատրաստ եք ամեն ինչի, մինչեւ անգամ սգավորների վիշտն անարգելու։ Անի Սահակյան

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am