Սա ստորություն է.Տեսանյութ

Ուղղակի խոսքեր չունեմ, որ առանց հայհոյանքի իմ վերաբերմունքը արտահայտեմ։ Բայց փորձեմ։ Այսպիսի բան անելու համար երևի պետք ա երդվյալ հանրապետական լինես, չնայած, միշտ ասել եմ, որ ՀՀԿ-ում էլ երևի նորմալ մարդիկ կան, որ երբեմն համբերությունը հատած դուրս են գալիս այդ կազմակերպությունից։ Բայց ինչևէ․զոհված զինվորի մորը բերել կանգնեցնել «բակային միտինգին», ցույց տալ, թե բա տեսեք, ես նրան օգնել եմ, մի բան էլ խնդրել, ստիպել, համոզել, որ այդ կինը շնորհակալական խոսք ասի այդ օգնության համար․․․սա այն ստորագույն ստորությունն է, որ դրանից ներքև ուրիշ բան պատկերացնել հնարավոր չէ։ Այսպիսի բան անելու համար պետք է Միհրան Պողոսյան լինես։ Ես չգիտեմ, ինչ երեսով է այս մարդը, որ տարիներ շարունակ մեզ թալանում էր ու թալանածը Պանամայում պահում, այսօր ներկայանում ընտրողներին ու փորձում համոզել, որ նրա օգտին քվեարկեն, բայց այս քայլը միայն զայրույթ ու ատելություն է առաջացնում նրա նկատմամբ։ Կան բարոյականության որոշակի սահմաններ, որոնք չի կարելի անցնել որևէ պարագայում, առավել ևս քաղաքականության մեջ․․․ինչի՞ վրա է հույսը դրել, որ մարդու վիշտը, ազգի ցավը քարոզարշավի մաս է դարձրել։ Չնայած, Սերժ Սարգսյանի աճեցրած կադրից ուրիշ ի՞նչ սպասեինք։ Սերժ Սարգսյանի ագահության և անհեռատեսության պատճառով մենք ունեցանք այդ ապրիլյան պատերազմը, այդքան զոհեր, ինչից հետո էլ Սերժ Սարգսյանն անպատվեց այդ զոհված զինվորներին, հայտարարելով, որ նրանք ՞անպիտան ու անմշակ» հողի համար են զոհվել։ Իսկ հիմա նրա պռոտեժեն էկել ա գլուխ ա գովում, թե բա զոհված զինվորի մորն է օգնել ու դրա դիմաց ձայն է պահանջում ընտրություններին։ Չգիտեմ, դուք ոնց, բայց ես ամաչում եմ, որ Միհրան Պողոսյանի պես մարդիկ են ապրում մեր երկրում։ Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am