Ապրիլյան պատերազմի մասնակիցը մանրամասնում է, թե ինչու է միացել ՕՐՕ դաշինքին

Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքում այսօր մեկնարկեցին ՕՐՕ դաշինիքի նախընտրական հանդիպումները։ Տեղեկացնենք, որ շարժման ղեկավարներից ներկա են Սեյրան Օհանյանը եւ Վարդան Օսկանյանը, Րաֆիի Հովհաննիսյանը, ինչպես տեղեկացանք դեռ չի վերադարձել ԱՄՆ-ից։ Ներկա է նաեւ Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ինչպես նաեւ Կոտայքի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները։ ՕՐՕ դաշինքին է միացել նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը։ Hayeli.am-ի հետ զրույցում Մանուելը պատմեց, որ ծառայել է Հադրութի դիրքերից մեկում, դիրքի ավագն է  եղել, ծառայությունն ավարտելուց ծրագիր է ներկայացրել նախարրա Սեյրան Օհանյան՝ դիրքի ավագների պարտադիր կրթության եւ սերժանտական խորհրդի զարգացման վերաբերյալ․ «Պարոն Օհանյանն իր ողջ վարչակազմով ընդունել է ինձ, իրեն ոչ ծանոթ եմ եղել, ոչ բարեկամ, Արմավիրի մարզի Շենիկ գյուղից եմ, ծրագիրը ներկայացնելուց հետո տեսել եմ պարոն Օհանյանի անդրադարձը։ Այդ ծրագիրն է ինձ մոտ վստահություն առաջացրել, համոզված եմ նաեւ, որ խնդիր լինելու դեպքում պարոն Օհանյանը զենք կվերցնի ու կլինի մեր կողքին»,-ասաց նա։ Մեր զրուցակիցը պատմեց, որ սեփական աչքերով է տեսել, թե Օհանյանն ինչ վերաբերմունք է ցուցաբերել զինվորների նկատմամբ։ Ինչ վերաբերում է նրան, որ շատ զինծառայողների զինգրքույկում բացակայում է այն, որ մասնակցել են քառօրյային, Մանուելն ասաց, որ նման շատ ծանոթներ ունի․ «Այդ պատճառով թողել են երկիրը, գնացել ուրիշ երկրներում աշխատում են, պետության կողմից ուշադրության չեն արժանացել, դա արվել է ուսման վարձի զեղչ չանելու համար, դրա համար պատմությունը հերքեցին, դա սրբապղծություն է, չի կարելի այդպես վարվել այն տղաների հետ, որոնց համար աղոթում էին, եւ որոնք իրենց կյանքի գնով պայքարեցին մեր երկրի համար»,-ասաց նա՝ կոչ անելով իր մարտական ընկերներին միանալ ՕՐՕ դաշինքին։ Մեր հարցին՝ ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրած տարածքների համար Սեյրան Օհանյանին մեղավոր չի՞ համարում, մեր զրուցակիցն ասաց․ «Եթե ինչ-որ խնդիր կա պատերազմում, մեղավոր եմ համարում բոլոիս՝ ինձ, ձեզ եւ յուրաքանչյուր մարդու, որովհետեւ չի կարող ողջ բանակը լինել ինչ-որ մեկի ձեռքում, յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, որ ինքը անելիք ունի բանակի համար։ Բանակը կարիք ունի ձեզ նման աղջիկների, տղաների, ես զինվոր եմ եղել, եւ զգացել եմ այդ կարիքը»,-ասաց նա՝ հավելելով, որ զինծառայողը նաեւ ապահովություն է ստանում թիկունքից։ Սեդա Ղուկասյան

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am