Մալականի այգուն հարակից Հրազդանի կիրճում 3 հոգու դանակահարած 20-ամյա կասկածյալը կալանավորվեց. տեսանյութ

մարտի 10-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի պետ Տիգրան Թամամյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված ավագ քննիչ Վահե Սարգսյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Քանաքեռ թաղամասի բնակիչ, 20-ամյա Հարություն Հակոբյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արթուր Նիկողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշել է բավարարել քննչական մարմնի միջնորդությունը և Հ. Հակոբյանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել է ՀՀ քր.օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշով, կալանավորվել և տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչների և ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել էր մարտի 6-ին Մալականի այգուն հարակից Հրազդանի կիրճում դանակահարված անձանց ինքնությունը։ Նրանք էին՝ Երևան քաղաքի Նանսենի փողոցի 17 շենքի բնակիչ, 21-ամյա Հարություն Հայրապետյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, նույն հասցեի բնակիչ, 22-ամյա Վան Հայրապետյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել «ձախ կրծքավանդակի և վերին վերջույթի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ և Երևան քաղաքի Աթոյան փողոցի բնակիչ, 21-ամյա Գոռ Իսպիրյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ Հիվանդանոց մեկնած ոստիկաններին և քննիչներին բժիշկները տեղեկացրել էին, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին հաղորդում տալ, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններին դեպքի մասին ահազանգել էր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով բնակվում է Դավիթաշեն Ձոր 1 թաղամասում և իր տան բակից նա տեսել էր միջադեպը, և եթե Պ. Հայրիկյանը չահազանգեր և Արաբկիրի ոստիկաններն օպերատիվ չժամանեին, հնարավոր է՝ վիճաբանությունը ողբերգական ավարտ ունենար։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Հ. և Վ. Հայրապետյանները եղբայրներ են։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հաջորդ օրը առավոտյան ոստիկանության Արաբկիրի բաժին էր մեղայականով ներկայացել Երևան քաղաքի Քանաքեռի բնակիչ, 20-ամյա Հարություն Հակոբյանը և հայտնել, որ ինչ-որ հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նշված անձանց ինքնապաշտպանվելու նպատակով դանակի հարվածներ ինքն է հասցրել։ 3 հոգու դանակահարած կասկածյալ, 20-ամյա Հարություն Հակոբյանն է Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութ

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am