Հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը հանրահավաքի օր չէ. Արամ Զ. Սարգսյանը մերժել է «Նոր Հայաստանին». Armtimes.com

«Հանրապետություն» կուսակցությունը մերժել է մարտի 1-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին մասնակցելու մասին «Նոր Հայաստանի» առաջարկը: Այդ մասին Armtimes.comի հետ զրույցում տեղեկացրել է շարժման անունից «Հանրապետություն» կուսակցության հետ բանակցություններ անցկացրած «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Մակեյանի փոխանցմամբ՝ իր հետ զրույցում ահա թե ինչպես է այդ որոշումը պատճառաբանել «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը. «Արամ Սարգսյանի փաստարկը հետեւյալն էր, որ իրենք 2009 թվականից մարտի 1-ի որեւէ հանրահավաքի չեն մասնակցել, մասնակցել են միայն Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ, պսակներ դնելու արարողությամբ, եւ բնականաբար այդ ավանդույթը չեն ցանկանում փոխել»: Մակեյանն ասել է, թե Արամ Սարգսյանից փորձել է հարցը երկրորդ անգամ ճշտել. «Ճիշտն ասած ես 2010 եւ 2011 թվականների համար հարցրի Արամ Զավենի Սարգսյանին, որ էդ թվականներին չե՞ք մասնակցել, ասաց չէ: Ես էլ վստահ չէի, որ մասնակցել են…»,- ասաց Մակեյանը: Արամ Սարգսյանը կայքի հետ զրույցում պնդել է իր դիրքորոշումը. «Ես երբեք ապրիլի 24-ը, հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը չեմ համարել հանրահավաքի օր եւ չեմ նախաձեռնել: Ու մերժել եմ նման առաջարկները: Մշտապես մասնակցել եմ հիշատակի արարողություններին, որից հետո ընկերներիս հետ այցելել եկեղեցի ու մոմ վառել զոհերի հոգիների հանգստության համար: Նույնը կանեմ նաեւ այս տարի: Անգամ 2010-ին, երբ ՀԱԿ-ում առաջարկեցին հոկտեմբերի 27-ին հանրահավաք անել (եւ վստահաբար շատ մարդ կգար), ես դեմ եղա, որովհետեւ չեմ ընդունում նման որոշումը»:   Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Եկեղեցու բարենորոգումը տեղի է ունենում հենց եկեղեցում՝ Աստծո նախախնամությամբ, ոչ թե նախընտրական ծրագրերում. Տեր Արամ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյա՛ն, դե համարձակություն ունես, Ալիևի «ատվետը» տուր․ Ագնեսա Խամոյան (video) Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Էդ մարզպետի հերը Աշոտ Արսենյանն է․ նախորդ իշխանությունների ոտքերի տակ թավալվել է․ Իշխան Սաղաթելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am