Ամեն օր նոր «ապտակ» ու նոր սկանդալ

Եվրոպական երկրների և Թուրքիայի միջև հարաբերությունների սրման աննախադեպ նոր շրջան է։ Ամեն ինչ սկսվեց թուրք-գերմանական հարաբերությունների լարումից: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փաստել է, որ Թուրքիայի հետ խորը տարաձայնություններ կան: Բունդեսթագում ելույթում նա նշել է. «Եվրամիության և Թուրքիայի, Գերմանիայի և Թուրքիայի միջև, այսօր մենք դա զգում ենք ինչպես երբևէ, խորը տարաձայնություններ կան»,-ասել է նա՝ հերթական անգամ քննադատելով թուրք քաղաքական գործիչներին Գերմանիայի իշխանություններին նացիստների հետ համեմատելու համար: Թուրք-գերմանական վեճն օրըստօրե սրվում է: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Գերմանիայում չարտոնվեց թուրք պաշտոնյաների հանդիպումը Համբուրգի թուրքական համայնքի հետ, ինչին ի պատասխան, նախագահ Էրդողանը կանցլեր Անգելա Մերկելի կառավարությանը մեղադրել է «նացիստական» գործելակերպի մեջ: Ապրիլյան սահմանադրական հանրաքվեին պատրաստվող Թուրքիայում «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը փորձում է աջակցություն ապահովել նաև արտասահմանում բնակվող հարյուր հազարավոր թուրքերի շրջանում: Գերմանիայում, սակայն, իշխանությունները չեն արտոնել թուրք պաշտոնյաների հանդիպումը Համբուրգի համայնքի հետ, ինչին ի պատասխան, նախագահ Էրդողանը կանցլեր Անգելա Մերկելի կառավարությանը մեղադրել է «նացիստական» գործելակերպի մեջ: Այդ վիրավորական համեմատությունն էլ ավելի է շիկացրել երկկողմ հարաբերությունները: «Ես գնալու եմ, ոչ ոք չի կարող ճանապարհս փակել»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ով մտադիր էր Համբուրգում հանդիպել այնտեղ բնակվող հայրենակիցների հետ: Համբուրգի քաղաքապետարանի խոսնակը հայտարարել է, որ հանդիպումը չեղարկվում է, քանի որ ընտրված սրահի հրդեհային պաշտպանության համակարգն անհրաժեշտ պահանջներին չի համապատասխանում: Էրդողանի առաջնորդած «Արդարություն և զարգացում» կուսակցությանն անհրաժեշտ են Գերմանիայում բնակվող Թուրքիայի քաղաքացիների ձայները: Ընդհանուր հաշվով՝ Գերմանիայում ապրում է թուրքական ծագում ունեցող 3-ից 4 միլիոն մարդ, որոնցից Թուրքիայի քաղաքացիություն ունի մոտ 1 և կես միլիոնը: Ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք հանրաքվեին ներկայացվելու են Սահմանադրության լրամշակումներ, որոնք ուղղված են նախագահի ինստիտուտի հզորացմանը: Էրդողանն աջակցություն է ակնկալում ոչ միայն Գերմանիայում, այլև եվրոպական այլ երկրներում ապրող թուրքերից: Կառավարությունը հավաստիացնում է, որ Սահմանադրության փոփոխությունները կնպաստեն Թուրքիայի կայունությանը, մինչդեռ, ընդդիմությունը պնդում է, որ Էրդողանը կստանա գրեթե անսահմանափակ լիազորություններ, իսկ Թուրքիան կվերածվի ավտորիտար պետության: Գերմանական քաղաքներում նախընտրական հանդիպումները չեղարկելու որոշումները զայրացնում են նաև թուրք ընդդիմադիրներին, քանի որ նրանք էլ են ցանկանում հանդիպել համայնքների ներկայացուցիչների հետ և քվեներ կորզել: «Ես կարծում էի, թե նացիստական ժամանակաշրջանը Գերմանիայում ավարտվել է, բայց ոչ, հիմա տեսնում եմ, որ այն շարունակվում է: Իմ նախարարներից մեկը, ով պետք է հանդիպեր ձեր նախարարին, մտադիր էր հանդես գալ ելույթով, ինչո՞ւ եք խանգարում, եթե դեմոկրատիայից եք բարբաջում»,- չեղարկման առնչությամբ, ասել էր Թուրքիայի նախագահ Էրդողանը: Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերը քննադատել է Էրդողանի կիրակնօրյա մեկնաբանությունները, նշելով․ «Դաշնային կառավարությունը շահագրգռված է Թուրքիայի հետ լավ հարաբերություններով: Մենք ունենք լավ տնտեսական կապեր, մենք ՆԱՏՕ-ի անդամ ենք, այդօրինակ համեմատություններն անհեթեթ են և անտեղի»: Էրդողանի հիշյալ հայտարարությանն արձագանքել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ասելով, թե նմանօրինակ գնահատականների անգամ մեկնաբանումն է անիմաստ, մանավանդ, եթե դրանք հնչեցվում են Թուրքիայում կայանալիք սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ, նա նշեց, որ Էրդողանի այդ գնահատականը` «աբսուրդ է և տեղին չէ»: Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելն ասել է, որ Գերմանիան և Թուրքիան պետք է քայլեր ձեռնարկեն մի շարք սկանդալների հետևանքով խաթարված դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ, միևնույն ժամանակ զգուշացնելով Անկարային, որ նացիստների հետ համեմատությունը «այն կարմիր գիծն է, որը չի կարելի անցնել»: Այսքանը` Գերմանիայի մասով: Սակայն շղթան շարունակվում է: Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի տեղական իշխանությունները երկրի իշխանություններին կոչ են արել քայլեր ձեռնարկել` արգելելու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի միջոցառումը, որը նախատեսվում է իրականացվել Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակում: Ցյուրիխի քաղաքային իշխանությունները, հիշեցնելով Գերմանիայի օրինակը, Շվեյցարիայի կառավարությանն ուղղված դիմումի մեջ նշել են, որ Չավուշօղլուի այցով երկրում բողոքի մեծ ալիք կարող է բարձրանալ: Այսպիսով Չավուշօղլուի ելույթները չեղարկվել են Գերմանիայում, Նիդերլանդներում, հիմա էլ` Շվեյցարիայում: Թուրքիայի ու եվրոպական երկրների հարաբերությունները աննախադեպ լարված են, դրանք առանձնապես հարթ չէին առանց այն էլ` փախստականների խնդրով, այժմ էլ` Թուրքիայի իշխանական նախընտրական կյանքը «ներխուժեց» Եվրոպա: Մետաքսյա Շալունց

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am