ՕՐՕ-ի մեկ օրը Կոտայքի մարզում․ ով ինչու էր եկել հանդիպման/տեսաշար/

Արդեն հայտնել էինք, որ Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքում մեկնարկեց ՕՐՕ դաշինքի նախընտրական հանդիպումները հրազդանցիների հետ։ Հրազդանի հրապարակում հավաքվածները մի քանի տասնյակ մարդիկ էին։ Նախկին նախարարին նախ դիմավորեցին մարտական ընկերները, որոնք Օհանյանը չէր ճանաչել․ «Կռվել ենք իրար հետ, չե՞ք հիշում»,-հարցրեց ազատամարտիկներից մեկը։ Օհանյանը հետաքրքրվեց, թե ազատամարտիկները որ ջոկատից են եղել, ապա շնորհակալություն հայտնեց, որ եկել են։ Հրազդանցիները հիմնականում ասում էին, որ եկել են լսելու, թե դաշինքն ինչ է առաջարկում։ Կային մարդիկ, որոնք մեզ հետ զրույցում ասացին, որ համակրում են Սեյրան Օհանյանին ու նրա անցած ուղին, դրա համար էլ եկել են նախընտրական հանդիպմանը։ Մեր զրուցակիցները մեկը շատ անկեղծ գտնվեց՝ ասելով, որ չի համակրում այս ուժին, ուղղակի «պարապ էր, եկել է» «Ոչ մեկին էլ չեմ համակրում, սաղ լավ խոսում են, բայց մեջը բան չկա, սաղ սուտ բան ա, ասում ա՝ եղունգ ունես գլուխդ քորի»,-ասաց նա։ Հանդիպումից հետո Սեյրան Օհանյանին մոտեցավ դասընկերը՝ ասելով, որ չորս տարի իրար հետ սովորել են։ Հրազդանում ելույթ ունեցավ նաեւ դաշինքի համակիր, ապրիլյան պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը՝ կոչ անելով, որ բոլորը ընտրեն ՕՐՕ դաշինքը։ Դաշինքի մյուս հանդիպումը Չարենցավան քաղաքում էր, որը հայտնի է որպես ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի «տարածք»։ Այստեղ հետաքրքրվեցինք՝ ընտրակաշառք բնակիչներին չի՞ առաջարկվել, ներկաներից մեկը կատակե՞ց․ «Ո՞նց Հայաստանում տենց բան կա՞, էդ ինչ ա՞, ի՞նչ ընտրակաշառք»։ Մեր զրուցակիցները վստահեցրին, որ Չարենացավանում վախի մթնոլորտ չկա․ բոլոր ուժերի նախընտրական հանդիպումներին էլ գնում են, ծրագրերը լսում։ Այստեղ էլ կային դաշինքին ե՛ւ համակրողներ, ե՛ւ չէ․ «Դաշինքին հավատում եմ, եթե ճնշումներ չլինեն իրանց հանդեպ»,-ասաց մեր զրուցակիցներից մեկը։ Չարենցավանից հետո քարոզչությունը շարունակվեց Նոր Հաճն քաղաքում, այստեղ ուշագրավ էր, որ ՕՀՕ-ի եւ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբերն անմիջապես իրար կողք կողքի էին, եւ փաստորեն դաշինքի քարոզչությունն արվում էր Գագիկ Ծառուկյանի լուսանկարի ներքո։ Այստեղ էլ հավաքվածները մի քանի տասնյակ էին, հիմնականում տարեցներ ու միջին տարիքի անձինք, հազվադեպ՝ երիտասարդներ․ «Բոլորն ուզում են ԱԺ-ում լինել մենակ էդ աթոռների համար, հիմա ես հասարակ քաղաքացի եմ, ո՞ւմ ընտրեմ, որ ճիշտ լինի աղջիկ ջան»,-ինձ հետ զրույցում ասաց ներկաներից մեկը։ Նոր Հաճնում զրուցեցինք նաեւ ՀՅԴ-ական ներկայացուցչի հետ, ասաց եկել է ծրագիրը լսի, ընկերն էլ կողքից կատակեց՝ լրտես ա, ինքն էլ հավելեց՝ չէ, ղարաբաղցի չեմ։ Մեր զրուցակցի խոսքով՝ էլեկտրոցանցի աշխատողներին ստիպում են ՀՀԿ-ին ընտրել՝ կամ գործից ազատվելու դիմում ես գրում, կամ՝ ՀՀԿ-ին ընտրում։ Կոտայքի մարզում դաշինքի նախընտրական հանդիպումն ավարտվեց Աբովյան քաղաքում։ Սեդա Ղուկասյան k1 k2 k3 k4 k5 k6 k7 k8 k9 k10 k11 k12

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am