ՀՀԿ-ի ու ՕՐՕ-ի երիտասարդների միջեւ Չարենցավանում քաշքշուկ է եղել

Այսօր Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում վիճաբանություն ու քաշքշուկ է տեղի ունեցել ՕՐՕ դաշինքի երիտասարդ ներկայացուցիչների ու տեղի ՀՀԿ-ական ներկայացուցիչների հետ։ Դաշինքի քարոզարշավի մասին իրազեկող խումբը նախընտրական թռուցիկներ են բաժանել քաղաքացիներին, ինչը դուր չի եկել քաղաքի ՀՀԿ-ական երիտասարդներին, որոնք փորձել են խոչընդոտել, ասելով, որ այդ տարածքում իրենք գիտեն, թե ում են ընտրելու։ Նշենք, որ ՕՐՕ-ի իրազեկող խմբում է նաեւ Ազատ Արշակյանը, վերջինս մեզ փոխանցեց, որ թեթեւ միջադեպը հարթվել է, քանի որ միջամտել են ավելի հասուն մարդիկ։ -Պարոն Արշակյան, նախընտրական քարոզարշավի մեկնարկից հետո հաճախ են մեզ տեղեկություններ հասնում, որ մարզերում փորձում են խոչընդոտներ ստեղծել ՕՐՕ-ի հանդիպումների, հավաքների համար, դահլիճներ, տարածքներ չեն տրամադրում։ -Հրապարակներ տրամադրում են, որովհետեւ այստեղ մի նրբություն կա։ Քաղաքներում ու հատկապես փոքր քաղաքներում, օրինակ Նոր Հաճնում, հենց մեր շտաբի առջեւ փոքրիկ հրապարակ կա, որտեղ բեմահարթակ կսարքվի եւ ելույթներ կունենան։ Այդ առումով խոչընդոտներ չկան։ Իսկ դահլիճներ, այո, չեն տրամադրվում։ Եւ ի վերջո, ես այս հարցում օբյեկտիվ չեմ կարող պատասխանել, որովհետեւ որտեղ ես մտնում եմ, որ բակ այցելում եմ, ինձ սիրով են ընդունում եւ ոչ միայն քարոզարշավի մասին ենք խոսում, այլ առհասարակ։ -Արդեն մի քանի օր է մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, ՕՐՕ-ի քարոզչությունն անձամբ ստանձնել է Սեյրան Օհանյանը, որին գրեթե բոլոր համայնքներում հարցնում են, թե ինչու շուտ դուրս չի եկել պետական համակարգից, եթե ամեն ինչ այդքան վատ էր, այս առումով դուք ձեր շանսերը ինչպես եք գնահատում։ -Դուք ուզում եք, որ ես ասեմ, թե բոլորը մեզանից լա՞վն են, ես հաստատ դա չեմ անի։ -Դո՞ւք եք իշխանության համար ամենավտանգավոր, անցանկալի ընդդիմությունը։ -Կարծում եմ, որ իշխանության համար բոլոր ընդդիմադիրներն էլ վտանգավոր են։ Բայց թիրախավորված է, հատկապես, Սեյրան Օհանյանը։ _Ինչո՞ւ։ -Չգիտեմ, բայց կարծում եմ, որ սխալ է, որովհետեւ այդ կարգի թիրախավորում, հակաքարոզչություն, արդեն իսկ քարոզչություն է։ -Հավանաբար, ցանկանում են ՕՐՕ-ին ուժեղացնել։ -Չէ, չեն կարողանում, չափի զգացողությունն են կորցրել, հնացած ու հնաոճ են։ Անի Սահակյան

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am