Ազատամարտիկ Ապարը ՔԿՀ-ում կաթված է ստացել. նա 7 ամիս չի լողացել. armtimes.com

 Armtimes.com-ի տեղեկացմամբ՝ 2015 թ.-ին ԱԱԾ-ի կողմից մեծ աղմուկով վնասազերծված զինված խմբի գործով կալանավորված «Տիգրան Մեծ» ջոկատի ազատամարտիկ Էդուարդ Ներսիսյանը (Մականունը՝ Ապար) առողջական լուրջ խնդիրներ ունի: Վերջինս կալանավորվելուց հետո՝ 2016 օգոստոսին, «Նուբարաշեն» քրեակատորղական հիմնարկում գլխուղեղի կաթված է ստացել: Այս գործով նիստերին ամբաստանայլը դատարան է ուղեկցվում շատ մեծ դժվարությամբ, գրեթե չի կարողանում քայլել:

Մեր զրույցում նրա պաշտպան Կարմեն Պողոսյանն ասաց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վատանալուց հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ մնացել է մեկ ամիս եւ տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: «Ամբողջ աջ կողմը թուլացած է, ինքնուրույն չի կարողանում հագնվել, հիվանդանոցից դուրս գրման օրվանից առ այսօր չի լողացել, ո՞վ պետք է լողացնի, ամբողջ ձմեռ քնել է նույն սպիտակեղենով, ոչ ոք չի օգնել իրեն նույնիսկ սպիտակեղենը փոխելու հարցում: Չի կարողանում հիգիենան ապահովի: Այս խնդիրները ես բարձարացրել եմ, դիմել եմ դատարանին, երբ գործը մտավ դատարան, մինչ դա դիմեցի խափանման միջոցը փոխելու պահաջով, բայց չփոխեցին: Վահան Շիրխանյանից ճիշտն ասած երեւի առավել վատ վիճակում է, բայց գալիս է դատարան, որպեսզի տեսնեն, թե ինչ վատ վիճակում է, մտածում է՝ դատաքննությունը շուտ սկսվի, վերջանա այս պրոցեսը»,- մանրամասնեց Ապարի պաշտպանը: Ազատամարտիկ Էդուարդ Ներսիսյանը երկրորդ կարգի հաշմանդամություն ունի, պատերազմի տարիներին կոնտուզիա է ստացել, տառապում է Հեպատիտ C հիվանդությամբ: Այժմ պաշտպանական կողմը սպասում է, որպեսզի գործով դատաքննությունը սկսվի, որպեսզի կարողանան մի շարք միջնորդություններ ներկայացնել, մասնավորապես ազատամարտիկի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am