Նախընտրական մթնոլորտն առավել քան մտահոգիչ է. ընտրողն աճուրդի է հանել իր քվեն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում տիրող նախընտրական մթնոլորտն առավել քան մտահոգիչ է: Խորհրդարանական այս ընտրությունները Հայաստանում առաջիկա հինգ տարիներին իշխանություն ձեւավորելու միակ միջոցն են, մինչդեռ շատ քաղաքացիների համար այն քվեարկության օրը «գումար թռցնելու» առիթ է՝ առանց գիտակցելու, որ այդ քայլով վտանգում են պետության ապագան: Ավելին՝ այսօր շատերը նույնիսկ տեսախցիկների առաջ են խոստովանում՝ պատրաստ են քվեարկել այն թեկնածուի օգտին, որն իրենց ավելի շատ ընտրակաշառք կտա: Այլ կերպ ասած՝ քաղաքացիների զգալի հատված բացահայտ աճուրդի է հանել իր, իր զավակների եւ երկրի ապագան՝ թքած ունենալով, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ այս ամենը: Ի դեպ, երեկ ArmLur.am կայքը տեսանյութ է հրապարակել, որտեղ էջմիածինցի պապիկը առանց վախենալու տեղեկացրել է, որ ՀՀԿ-ից իրեն ընտրակաշառք են տվել 100 ԱՄՆ դոլար, եւ ինքն իր ձայնը տալու է ՀՀԿ-ին: Բացի այդ՝ բավական է այսօր հետեւել քաղաքական ուժերի քարոզարշավին, եւ պարզ կդառնա, որ ունեւոր թեկնածուների հետ հանդիպումներին մարդկանց մի մասը գնում է գումար կամ որեւէ այլ բան խնդրելու եւ ստանալու ակնկալիքով: Այս ամենը, համաձայնեք, աննորմալ է, միաժամանակ նաեւ ողբերգական: Ի վերջո, եթե Հայաստանում ունենայինք նորմալ իշխանություն, ապա քաղաքացին իր խնդիրների լուծման համար կդիմեր հենց պետական մարմիններին, այլ ոչ թե անհատների: Եթե Հայաստանում ունենայինք նորմալ իշխանություն, ապա քաղաքական կամք կցուցաբերեր եւ կարգելեր ընտրակաշառք բաժանելը եւ կստիպեր քաղաքացուն գիտակցված ընտրություն կատարել: Բայց քանի դեռ Հայաստանում նորմալ իշխանություն չունենք, ընտրակաշառք բաժանելու եւ վերցնելու երեւույթը գնալով համատարած բնույթ է կրում, եւ պատահական չէ, որ Հայաստանի յուրաքանչյուր հաջորդ խորհրդարան որակապես զիջում է նախորդին: Զիջում է, որովհետեւ նախորդին որակապես զիջում է նաեւ ինքը՝ ընտրողը»: Ավելի մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am