Սերժ Սարգսյանը թույլ չտվեց Ռոբերտ Քոչարյանին․ Ս․ Սաֆարյան

Hayeli.am-ի զրուցակիցն է Ազատ դեմոկրատներ կուսակցության ցուցակով թիվ 1 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Ստյոպա Սաֆարյանը․ -Պարոն Սաֆարյան, օրեր առաջ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննադատությամբ հանդես եկավ սպասվող ընտրությունների եւ խորհրդարանական կառավարման մոդելին անցման կապակցությամբ, եւ սպասվող ընտրությունները բնորոշեց որպես քսակների եւ զոռբայության կռիվ։ Որքանո՞վ էր սպասելի նման գնահատական իրենից։ -Ես իմ գիտակցական եւ քաղաքական համեստ կենսագրության ընթացքում եւ առավել եւս Ռոբերտ Քոչարյանի՝ պաշտոնավարման 10 տարիների ընթացքում չեմ հիշում որեւէ ընտրություն, որ չլինի զոռբայության եւ քսակների։ Այլ բան է, որ նրանք քսակավորներից փողը վերցնում էին ու դնում ցուցակներում, կամ իշխանությունը բացահայտ ամբողջ ռեսուրսներն օգտագործում էր այն մեծամասնական թեկնածուների օգտին, որոնք իրեն ենթակա էին ու հնազանդ։ Անկեղծ ասած՝ որքան էլ իմ ցանկությունը մեծ է եղել տեսնել միանգամայն 100% համամասնական ընտրակարգ, այլ ոչ թե համամասնական ընտրակարգի եւ գեղեցիկ մանեկենների տակ թաքնված մեծամասնական ընտրակարգ, ինչպիսին այսօրվա ռեյտինգայինն է, այնուամենայնիվ, այս ընտրությունները, ցավոք սրտի, առանձնապես շատ չեն տարբերվում նախորդ ընտրություններից։ Այս ընտրակարգի թերեւս միակ ուշադրության արժանի հատվածն այն է, որ մեկ ընտրատարածքում մեկ հաղթող չի լինում, եւ չի գործարկվում՝ հաղթողը ստանում է ամեն ինչ մոդելը։ Վերադառնալով Ռոբերտ Քոչարյանի դիտարկմանը ուղղակի կարող ենք մի բան հստակ ասել, որ ընտրությունների թափանցիկությունից Հայաստանի երեք նախագահները գոնե խոսելու տեղ չունեն։ -Առաջին նախագա՞հն էլ։ -Բա իհարկե, 1995 թվականի ընտրությունները․․․ Բոլոր նախագահները տեղ չունեն խոսելու ազատ, արդար եւ թափանցիկ, մրցակցային ընտրությունների մասին։ Այս կտրվածքով երկրորդ նախագահի կարծիքը ոչ միայն տեղին չէ, այլ նաեւ արժանի չէ լուրջ ուշադրության։ -Կարծիք կա, որ Ռոբերտ Քոչարյանը կանգնած է «Համախմբում» կուսակցության հետեում, Դուք ի՞նչ եք կարծում, միգուցե նման քննադատությամբ է հանդես գալիս, որ կասկածները ի չիք դառնա՞ն։ -Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը մինչ դաշինքների ձեւավորումն այլ պլաններ ուներ, այլ դաշինք էր տեսնում, որովհետեւ կային մարդիկ, ովքեր խոստովանեցին, որ իրականում Սամվել Բաբայանն է բանակցություններ վարում։ Կարող ենք հիշել, որ Ռոբերտ Քոչարյանի ցանկությունն էր, որ նախ Գագիկ Ծառուկյան դաշինքն առանձին չլիներ, լիներ միասին ՕՐՕ-ի հետ։ Հիշենք Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունները, Օսկանյանի ողջույնի խոսքերը՝ Ծառուկյանի դաշինքի հետ համագործակցության վերաբերյալ։ Ի սկզբանե Ռոբերտ Քոչարյանը փորձում էր այլ «ճարտարապետություն» ստեղծել, նրան չհաջողվեց, հավանաբար Սերժ Սարգսյանը նրան թույլ չտվեց, եւ Ծառուկյան դաշինքը գնաց այս տեսքով։ Եւ քանի որ Ռոբերտ Քոչարյանի խաղը տապալվել է, իրեն ոչինչ չի մնում, քան մի ձեռքով Սամվել Բաբայանի միջոցով ՕՐՕ-ի դաշինքին կնքահայրություն անել, մյուս կողմից էլ հեռավորություն վերցնել, որովհետեւ գիտակցում է, որ երբեք այդպես չի կանգնել պարտության, հետեւաբար փորձում է հեռավորություն վերցնել էս ամեն ինչից։ -Պարոն Սաֆարյան, նախորդ խորհրդարանական ընտրություններից հետո աներձագ անունը ստացած  Ռոբերտ Սարգսյանի (Տարոն Մարգարյանի աներձագը) հետ կրկին նույն ընտրատարածքում եք առաջադրվել, ի՞նչ եք անելու, որ այս անգամ հաղթեք։ -Ի տարբերություն նախորդ ընտրակարգի՝ մեկ առավելություն կա՝ նույն ընտրատարածքում կարող են հաղթողները մի քանիսը լինել, եթե ժողովուրդը ուզում է իմ տեսակը տեսնել խորհրդարանում, մի մարդու, որը չորրորդ գումարման խորհրդարանում ամենակտիվն է եղել, սա իմ գնհատականը չէ, Parliamentmonitoring-ի գնահատականն է, եթե գտնում են, որ իմ տեսակը պետք է, ծանրակշիռ քվե պետք է տան։ Անկախ նրանից ինչպիսի քվե կստանա Ռոբերտ Սարգսյանը, առաջին ընտրատարածքի ժողովուրդն ունի շատ մեծ հնարավորություն՝ իմ տեսակի պատգամավոր ունենալու համար։ Այս անգամ այդպես չի լինելու, որ եթե  ինչ-որ մեկը շատ ձայն հավաքի, նա էլ կհայտնվի խորհրդարանում։ Ես հիշում եմ, թե ինչպիսի մեծ ցավ էին ապրում իմ ընտրողները, որոնք մոտ 10․000 էին, եւ փաստորեն իրենց ձայնն այնուամենայնիվ հաշվի չառնվեց, եթե այս ընտրություններում նման քանակի ձայներ ստանամ եւ ավելի, մեծագույն շանսեր ունեմ, եւ իրենք առաջին հերթին՝ ի դեմս ինձ խորհրդարանում ակտիվ պատգամավոր ունենալու։ -Ի՞նչ եք անելու, որ բոլորից հիասթափված ընտրողներին կարողանաք ընտրատեղամաս տանել։ -Ինձ ընդմաենը պետք լինելու ասել, որ հիասթափությունը ճանապարհ չէ․ հիասթափվելով ու տանը նստելով լավագույն  նվերն են մատուցում իշխանություններին, որովհետեւ այնուամենայնիվ նրանք իրենց ընտրողներին բերելու են։ Ես ուզում եմ, որ բոլոր ընդդիմադիր մարդիկ, փոփոխություններ ցանկացող քաղաքացիները մենակ չթողնեն մեզ, գիտեմ, որ մեզ հավատացողներ լինելու են, ուզում եմ, որ նրանք ավելի շատ լինեն եւ իրենց քվեով մեզ աջակցեն։ Սեդա Ղուկասյան  

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am