ԱԺ ընտրություններից հետո պատերազմ կհրահրե՞ն

Նախօրեին Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն և Էլմար Մամեդյարովը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը: Ռուսաստանը շարունակելու է արցախյան հակամարտության կարգավորման այնպիսի ուղիներ փնտրել, որոնք ընդունելի կլինեն ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի համար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ բանակցություններից հետո: «Ռուսաստանի Դաշնությանը կշարունակի աշխատանքները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ, ինչպես Բաքվի և Երևանի հետ երկկողմ հարաբերությունների շրջանակում, այնպես էլ եռակողմ հանդիպումներում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում»,-ասել է Լավրովը: Լավրովի կարծիքով՝ արցախյան հակամարտությունը կարգավորման ենթակա է, սակայն առկա են երկու-երեք առանցքային հարցեր, որոնց շուրջ կողմերը համաձայնության չեն գալիս: Թե որոնք են այդ` երկու-երեք առանցքային հարցերը, բնականաբար, Լավրովը չի մանրամասնցել` չցանականալով պարզություն մտցնել «Լավրովի պլանի» առանձնահատկություններում: Իսկ ահա, Մամեդյարովն իր հերթին նշել է, որ Ռուսաստանը լուրջ ջանքեր է գործադրում հակամարտության կարգավորման համար. «Ռուսաստանը շատ լուրջ ջանքեր է գործադրում կարգավորման համար, այսօր մենք մանրամասն քննարկել ենք դրանք: Այդ ջանքերին ականջալուր են և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում, որոշակի հեռանկարներ կան»: Ադրբեջանը, դարձյալ «հույս է դրել» ռուսական կողմի «աջակցության» վրա: Մի կողմից հայտարարում են, որ ռուսական կողմը ջանքեր է գործադրում և հենց այդ ջանքերն են կարևոր, մյուս կողմից` Բաքուն այդ` իրենց համար ձեռնտու առաջարկների ընդունման տապալումը գցում է հայկական կողմի վրա: Ռուսաստանի Դիվանագիտական ակադեմիայում ունեցած իր ելույթում Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանի հետ բանակցություններն այս պահին կասեցված են: «Մենք առաջարկել են շարունակել առարկայական բանակցությունները, սակայն հայկական կողմը չգնաց այդ քայլին», - ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ հայտարարել է Մամեդյարովը՝ շարունակելով․ - «Ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Մենք նաև առաջարկել ենք բանակցությունները շարունակել այդ ամսաթվից հետո»: Փաստորեն, ապրիլին Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո, Ադրբեջանը ակնարկում է, որ կամ Ռուսաստանի ու Ադրբեջանի պահանջով ԼՂ խնդրի «կարգավորման» իրենց տարբերակը պետք է ընդունվի, կամ... Ի՞նչ, պատերա՞զմ կհրահրեն... Բաքուն ու Մոսկվան, այսպիսով, հասկացնել են տալիս, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո վճռորոշ փուլ է լինելու: Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այս շաբաթ կայցելեն Ադրբեջան: Այս մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը: Այցի շրջանակում նախատեսվում են համանախագահների հանդիպումներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Պոպովը հայտնել է նաև, որ Հայաստան այցը նախատեսվում է այլ անգամ: Այսինքն, ստացվում է, որ համանախագահներն այս փուլում ճշգրտում են ինչ-որ հարցեր են Ադրբեջանից: Նախատեսվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 11-ին կայցելեն Ադրբեջան: Թամար Բագրատունի

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am