Իսկ դուք մեր փոխարեն ի՞նչ կանեիք

Հանրապետական կուսակցությունը մարտի 8-ին ազդարարեց ընտրարշավի մեկնարկը, որը վարում է վարչապետ Կարեն Կարապետյանը: Իհարկե, նա իր ոճի մեջ քարոզարշավը վերածեց հումորային կարճամետրած ներկայացումների, բայց Արմավիր քաղաքում հպանցիկ գովերգեց նաեւ ՀՀԿ-ի ծրագիրը՝ համարելով այն իրատեսական, զուրկ պոպուլիզմից: Վարչապետը խորհուրդ տվեց բոլորի ծրագրերին էլ ծանոթանալ, բայց վերջում կոչ արեց ընտրել ՀՀԿ-ին` ելնելով վերջինիս իրատեսական ծրագրից: Անցած բոլոր ընտրություններին ՀՀԿ-ականները նույն գնահատական են տվել իրենց ներկայացրած ծրագրերին, այդուհանդերձ ի զորու չեն եղել իրագործել այդ ծրագրերի անկյունաքարային խոստումները, եթե չասենք մեծ հաշվով բոլոր խոստումներն են անկատար մնացել: 2012թ. ՀՀԿ ծրագրում իշխանություն ունեցող այս ուժը խոստանում էր «Ուժեղ եւ պաշտպանված Հայաստան յուրաքանչյուրի համար»: Այնինչ՝ անցած տարիների ընթացքում հակառակորդն ինտենսիվ խոցեց մեր սահմանները, ու դիվերսիոն ներթափանցման բազում դեպքեր գրանցվեցին, որոնց արդյունքում տասնյակ զոհեր ունեցանք: Իսկ ապրիլյան պատերազմով հիմնահատակ փլվեց «Ուժեղ եւ պաշտպանված Հայաստան »-ի բոլոր երազանքները: ՀՀԿ-ն գլխապտույտ հաջողություններ էր խոստանում նաեւ արտաքին քաղաքականության հարթությունում, միջազգային հարաբերությունների ամրապնդման, խորացման ու վստահելի գործընկեր դառնալու ուղղությամբ: Ծրագրի մի գլուխն էլ վերնագրված է «Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդում»: Հայաստանի հեղինակությունը ոչ միայն չամրապնդվեց, այլ չեղած հեղինակությունը փոշիացվեց: Քանզի տարիներ շարունակ դեպի Եվրոպա գնացող Հայաստանի հանրապետության ղեկավարը մեկ գիշերվա ընթացքում տրամագծորեն հակառակ որոշում կայացրեց. 2013-ի սեպտեմբերի 3-ի չարաբաստիկ օրը հայտարարեց Եվրասիական միությանն անդամակցության մասին: Միջազգային հանրությունը չզսպեց գնահատականները, տարբեր առիթներով մեզ որակեցին անվստահելի գործընկեր, դադարեցվեցին բազում ֆինանսական աջակցության ծրագրեր, Հայաստանը հայտնվեց ամոթալի վիճակում, որովհետեւ «Եվրոպական միության հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի կնքումը հասցվելու է ավարտին» խոստումը տվել էին իրենք՝ ՀՀԿ-ականներն անցած ընտրությունների իրենց ծրագրում: Եւ ի վերջո, ՀՀԿ-ն , մի ուրիշ ձեւ ամրապնդեց մեր հեղինակությունը, որ մեր ռազմավարական դաշնակիցը սկսեց դաշնակցել մեր հակառակորդի հետ: «Ապահովելու ենք ֆինանսական կայունություն՝ ընդլայնելով ֆինանսական ծառայությունների շրջանակը եւ հասանելիությունը», սակայն ընդամենը անցած տարի փոխարժեքի վայրկյանական տատանումները մի քանի օրվա մեջ կաթվածահար արեցին ֆինանսական շուկան: «Մեր տնտեսական քաղաքականությունն ուղղված է լինելու միջին եւ փոքր բիզնեսի կայացման եւ զարգացման երաշխիքների ստեղծմանը: Մենք պարտավոր ենք ապահովել հավասար մրցակցային պայմաններ եւ բացառել խոշոր բիզնեսի կողմից գերիշխող դիրքի չարաշահումները»։ Այո, իհարկե, այսօր բանան, շաքարավազ ու առհասարակ ցանկացած ապրանքի ներկրման մենաշնորհը ոչ թե ընտրյալներինն է, այլ բոլորինը: Տնտեսության վիճակն այս տարիներին հասավ այն աստիճանի, որ վարչապետ նշանակվելու առաջին իսկ օրը Կարեն Կարապետյանը չխուսափեց այն գնահատել <<չափազանց>> ծանր: Դե, հիմա մենք չենք, դուք եք, պարոն վարչապետ, այսքանից հետո կհավատա՞ք, ՀՀԿ-ի ծրագրերին: Անի Սահակյան Լուսանկարը CivilNet.am լրատվականի

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am