Քաղաքացիները ում են վստահում, ում ոչ. ովքեր են առաջատարները. ցանկ

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի կողմից Հայաստանում իրականացված սոցիոլոգիական հարցման մասնակիցների 98 տոկոսը հայտնել է, որ տեղյակ է երկրում սպասվող առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին: Այսօր կենտրոնի գլխավոր տնօրեն Վալերի Ֆյոդորովը լրագրողներին ներկայացրեց հարցման արդյունքները:Նա նշեց, որ  ըստ հարցման արդյունքների՝ «Ծառուկյան դաշինքն» ունի 25 տոկոս, իսկ ՀՀԿ-ն՝ 23: Հարցվողներին հարցրել են՝ վստահո՞ւմ են արդյոք այս կամ այն անձին, թե չեն վստահում: Ըստ այդմ՝ Գագիկ Ծառուկյանին  վստահում է 87 տոկոս, չի վստահում՝ 9-ը, Տարոն Մարգարյանին վստահում է 60 տոկոսը, չի վստահում՝ 25-ը, Նիկոլ Փաշինյանին 56 տոկոսը վստահում է, չի վստահում՝ 26-ը, Անահիտ Բախշյանին 48 տոկոսը վստահում է, չի վստահում՝ 16-ը: Հարցվածները ավելի շատ չեն վստահում ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին, ում 53 տոկոսը չի վստահում, վստահում է  33 տոկոսը, չեն վստահում նաև Հեղինե Բիշարյանին. հարցման համաձայն նրան չի վստահում 38 տոկոսը, վստահում է՝ 32-ը: ԵԼՔ-ից Արամ Սարգսյանին վստահում է 28 տոկոսը, չի վստահում՝ 35-ը: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն նույնպես այս ցանկում է՝ նրան չի վստահում 60 տոկոսը, վստահում է՝ 30-ը, Ստեփան Դեմիրճյանին էլ 38 տոկոսը վստահում է, 38-ը չի վստահում: Հարցումն անցկացվել է հանրապետության ողջ տարածքում: Հարցման մասնակիցների 36 տոկոսը բնակվում է Երևանում, 29 տոկոսը` երկրի այլ քաղաքներում, 36 տոկոսը` գյուղական համայնքներում: Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 1600 մարդ:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am