Քաղաքական գործիչների՝ ոչ պակաս հայտնի կանայք ու մայրերը

Ներկայացնում ենք հայաստանյան հայտնի քաղաքական գործիչների հետ առնչում ունեցող ոչ պակաս հայտնի կանանց․ Հայաստանի առաջին տիկին Լյուդմիլա Տեր-Պետրոսյան․ ազգությամբ հրեա է, ծնվել է 1947 թվականի դեկտեմբերի 20-ին, Լենինգրադում: Ավարտել է Լենինգրադի պետական ռուսական համալսարանի գերմանիստիկայի ֆակուլտետը: Երկար տարիներ զբաղվել է ակտիվ հասարակական գործունեությամբ։ Նրա նախաձեռնությամբ վերակառուցվել է Խարբերդի մասնագիտացված մանկատունը, վերանորոգվել են Նուբարաշենի N 11 գիշերօթիկ օժանդակ դպրոցը, Վանաձորի մանկատունը եւ Օշականի մանկական վերականգնողական կենտրոնը: Ռոբերտ Քոչարյանի կինը՝ Բելլա Քոչարյանը ծնվել է Ստեփանակերտ քաղաքում, սովորել է Երեւանի բժշկական համալսարանում։ Ոսկրածուծի տրանսպլանտացիայի դոնորների համահայկական ռեեստրի պատվավոր նախագահն է, 2006 թվականից՝ Հայ օգնության ֆոնդի՝ երեխաների աջակցության կենտրոնի բարեկամների խորհրդի պատվավոր նախագահը: Հասարակության շրջանում ընդունելի է եղել առաջին տիկնոջ՝ իր կերպարով։ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը ծնվել է 1962 թվականի մարտի վեցին, Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան 3-րդ միջնակարգ դպրոցը՝ ստանալով երաժշտական կրթություն։ Որոշ ժամանակ աշխատել է մանկապարտեզում՝ որպես երաժշտության ուսուցչուհի։ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելուց հետո չի աշխատել։ «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Այս հիմնադրամը զբաղվում է արյան քաղցկեղով հիվանդ երեխաների վիրահատությամբ։ Ռիտա Սարգսյանը թերեւս  Հայաստանի միակ առաջին տիկինն է, որ չի խուսափում հանրության մեջ անբռնազբոս կեցվածքով երեւալ՝ անկախ իր զբաղեցրած դիրքից։ Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կինը՝ Արմենուհի Հովհաննիսյանն իր յուրօրինակ կերպարով լրացնում է արեւմտյան կրթություն ստացած ամուսնուն։ 2013 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ եւ հետընտրական պրոցեսներում միշտ ամուսնու կողքին էր։ Ակտիվ է հասարակական գործունեությամբ․ «Օրրան» բարեգործական հիմնադրամի հիմնադիրն է։ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի երկրորդ կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, մասնագիտությամբ բժիշկ է «Ռազմական բժիշկներ» ասոցացիայի ՀԿ նախագահը, Առողջապահության նախարարի նախկին խորհրդական  էր, սակայն ամուսնու՝ պաշտոնում չվերանշանակվելուց հետո աշխատանքից դուրս եկավ։ Օհանյանի գեղեցկատես կինը հանրության համար հայտնի դարձավ իր ֆեյսբեուքյան էջով եւ ընտանեկան լուսնակարներով։ Եթե սկզբում հանրության համար զավեշտալի էր ծաղիկների ու նրա զգեստների, անգամ գրիչի գունային համադրությունը, հետագայում դարձավ զայրացնող, երբ նա ֆոտոսեսիներ  իրականացրեց նաեւ զոհված զինծառայողների ծնողերի ֆոնին։ Չնայած հասարակության  վրդովումքին՝ այնուամենայնիվ, Օհանյանը հայտարարում է, որ կնոջը շատ է սիրում, եւ իրենց պարզապես նախանձում են։ ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, մասնագիտությամբ հաշվապահ է, «Մուլտի Ագրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահն է։ Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյան, ծնվել է 1933թ. հոկտեմբերի 2 Դիլիջանում, կադրային զինվորականի ընտանիքում: Ավարտել է Երեւանի Պուշկինի անվան դպրոցը: 1955թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիայի ֆակուլտետը: Երկար տարիներ դասավանդել է պոլիտեխնիկական ինստիտուտում: Հանրապետության քիմիայի բուհական դասագրքի համահեղինակ է: 2012թ. լույս տեսավ նրա «Հիշատակ» գիրքը՝ Կ. Դեմիրճյանի կյանքի եւ գործունեության մասին: Որոշիչ դեր է խաղացել Կարեն Դեմիրճյանի թանգարանի կայացման գործում: ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի մայրը՝ տիկին Գրետա Սարգսյանը։ Վազգեն Սարգսյանի մայրը հեղինակություն է գրեթե ողջ հայ ազգի համար։ ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի՝ այրին՝ Անահիտ Բախշյանը։ Ժառանգության նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, այժմ Երեւանի ավագանու Բարեւ Երեւան խմբակցության ղեկավար։ Այս խորհրդարանական ընտրություններում առաջադրվել է Ազատ դեմոկրատներ կուսակցության ցուցակով։ Շատ քաղաքական գործիչների կանայք նախընտրում են ստվերում մնալ։ Սեդա Ղուկասյան  

դիտվել է 197 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am