Առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է. Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հարցումների արդյունքները
Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հարցումների արդյունքներով՝ վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության աշխատանքը հարցվածների 46 տոկոսը գնահատում է դրական:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց կենտրոնի տնօրեն Վալերի Ֆյոդորովը: Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը հարցումն անցկացրել է մարզերում և մայրաքաղաքում՝ 1600 բնակչի շրջանում: Ըստ հարցման՝ առաջատարը «Ծառուկյան» դաշինքն է: Հարցվողների 26 տոկոսը, պատասխանելով հարցին, թե առաջադրված քաղաքական ուժերից ում ձայն կտա ընտրություններին, եթե դրանք անցկացվեն առաջիկա կիրակի, պատասխանել է՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժին։ Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությանը 19 տոկոսը կտա իր ձայնը, «Ելք» դաշինքին՝ 3 տոկոսը, ՀՅԴ-ին՝ նույնքան, տոկոսը, ՀՎԿ-ին՝ 2-ը։ Մնացած քաղաքական ուժերին՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին, Հայաստանի Կոմունիստական կուսակցությանը, «Օհանյան -Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին իր ձայնը կտա հարցվածների 1-ական տոկոսը: Ըստ որում, 25 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին, թե ում ձայն կտա, իսկ 13 տոկոսն էլ ասել է, որ գիտի՝ ում է տալու, բայց հարցմանը չի ասել:
