«Շատ լեն ու բոլ չի՞». վարչապետը՝ նախարարին
Կառավարությունն այսօր սահմանեց պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ոլորտները և ժամանակացույցը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախ տեղեկացրեց, որ գործարարների հետ համաձայնեցրել են փաստաթուղթը: «Շատ լեն ու բոլ չի՞ ժամկետները», - հետաքրքրվեց վարչապետը: «Նախատեսվում է ոլորտում գտնվող սուբյեկտների հետ պլանային, բացատրական աշխատանքներ իրականացնե, քանի որ խնդիր կար օրենսդրական դաշտի փոփոխության հետ՝ հաշվի առնելով նոր խորհրդարանի ձևավորումը», - պատասպանեց Իգնատի Առաքելյանը: «Ինչի՞ ենք մարզերի տեղական սպանդանոցի ծագման մսի առևտրի իրականացումը հունիսի մեկից դնում, բայց մարզերում հանրային սննդի իրականացումը՝ հուլիսի մեկից, էտ մեկ ամիսը ի՞նչ պիտի անեն», - հետաքրքրվեց Կարեն Կարապետյանը: «Քանի որ ամենամեծ քանակը՝ 60 տոկոսը և ավելին Երևանն է», - պարզաբանեց գյուղնախարարը:
