Վարչապետը 5 օր ժամանակ տվեց
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանձարականներ տվեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին: Ինչպես նշեց՝ ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքում հաճախակի բարձրաձայնվում ենգազի, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման ընկերությունների հետ համակարգված համատեղ աշխատանքի անհրաժեշտության մասին: «ՀՀ կառավարության ներդրումային ծրագրերի իրականացման և ներդրողներին աջակցելու նպատակով հանձնարարում եմ առաջինը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին հինգօրյա ժամկետում առաջարկել «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտյրական ցանցեր» և «Վիոլա ջուր» ընկերություններին նշանակել պատասխանատուներ, որոնք ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի և համայնքի ղեկավարների հետ ռեգուլյար, համատեղ աշխատանքի միջոցով կներկայացնեն օպերատիվ լուծումներ կառուցապատողներին ներդրողների կողմից ծագած ենթակառուցվածքներին առնչվող հարցերին»,- ասաց նա: Այնուհետև դիմելով ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝ հանձնարարեց հինգօրյա ժամկետում կնքված ներդրումային համաձայնագրերի պատճենները համապատասխան գրությամբ ներկայացնել վերոնշյալ ընկորություններին:
