«Հաց բերող» Արթուր Սարգսյանը առաջարկություն էր ստացել ՀՀԿ-ից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արմենիա» բժշկական կենտրոնում գտնվող Արթուր Սարգսյանը՝ Հաց բերողը, արդեն կարողանում է սնունդ ընդունել, կիսով չափ կազդուրվել է։ – Ինչպիսի՞ն էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բուժանձնակազմի վերաբերմունքը Ձեր նկատմամբ։ – «Դատապարտյալների հիվանդանոցի» բուժանձնակազմն իր վարքագծի մարդկային կանոններից գտնվել է ամենաբացասական դիրքերում՝ կոնկրետ գործողություններով՝ սկսած պալատի նախնական ընտրությունից, որտեղ ինձ տարան, վերջացրած փաստաբանների նկատմամբ արհեստական խոչընդոտներ ստեղծելով։ Նաեւ ահաբեկչական ոչ մարդկային գործողություններ։ – Լուրեր էին շրջանառվում, որ Ձեզ երկրորդ անգամ կալանավորեցին այն պատճառով, որ հնարավոր էր ընդգրկվեիք «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի» ցուցակում։ – Ոչ, ոչ, ոչ։ Ես գտնում եմ, որ քաղաքական է եղել կալանավորումը, բայց չեմ բացի փակագծերը, կավելացնեմ, որ ազատության ժամանակ՝ դեկտեմբերի 31-ից մինչեւ երկրորդ կալանավորումը, բոլոր կուսակցություններից առաջարկություն՝ սատարելու իրենց կուսակցությանը, ստացել եմ, բայց քանի որ այսօր քաղաքական դաշտ գոյություն չունի՝ զուտ հայկական հայեցակետով քաղաքական, ես մերժել եմ, չեմ կանգնում որեւիցե մեկի կողքին։ Մնացած բոլոր հարցերի պատասխանը կմեկնաբանվի հայտարարությամբ։ Իսկ ինչ վերաբերում է, որ Արթուր Սարգսյանը ցանկացել է այդ կուսակցությանը սատարել, դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ ես չեմ կանգնի մի այնպիսի մարդու կողքին, որն իր քաղաքականությամբ լինելով ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, մի ապուշ հայտարարություն արեց, թե Արցախի ազատագրված տարածքները հանդիսանում են օկուպացիոն տարածքներ։ Այդպիսի մարդը տեղ չունի ՀՀ տարածքում։ Ինչպես նաեւ չեմ կարող կանգնել մի մարդու կողքին, որն ամբողջովին տեղյակ էր ապրիլյան քառօրյա պատերազմին եւ գործողություններ չիրականացրեց՝ կանխելու համար։ Նաեւ՝ բանակաշինությանն ուղղված գումարների անփույթ վատնումը։ – ՀՀԿ-ի կողմից է՞լ եք առաջարկություն ստացել։ – Այո, ստացել եմ։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am