Գագիկ Բեգլարյանի թեկնածու եղբոր պատկառելի կարողությունը որտեղի՞ց

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններին ՀՀԿ‐ի ռեյտինգային ցուցակով թիվ 4 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Հակոբ Բեգլարյանը, որը կապի եւ տրանսպորտի նախկին նախաար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է, պատկառելի կարողության տեր է: Հակոբ Բեգլարյանն այժմ զբաղեցնում է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայարած հայտարարագրի համաձայն՝ նա ունի 2 բնակարան, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի 4 հատ տարածք, 2 հողամաս եւ հողին ամրակայված 1 անշարժ գույք: Հակոբ Բեգլարյանը երկու շարժական գույք էլ ունի՝ 1 BMW X5 եւ 1 LEXUS LS 460 տեսակի ավտոմեքենա: Նրա 2016 թվական հայտարարագրի ուսումնասիրությունից, որը ներկայացրել է վերջերս, պարզ է դառնում, որ Հակոբ Բեգլարյանը նախորդ տարի 18 միլիոն դրամ արժողությամբ մի ընկերությունում բաժնետոմս է գնել: Հարկային տարվա սկզբին նա ունեցել է 80 հազար 500 դոլար, 70 հազար 500 եվրո եւ ավելի քան 31 միլիոն դրամ, որոնք տարվա վերջում դարձել են 100 հազար դոլար, 72 հազար եվրո եւ 35 միլիոն դրամ: Նախորդ տարի Հակոբ Բեգլարյանի ընդհանուր եկամուտը կազմել է 18 միլիոն 683 հազար դրամ, որը գոյացել է հետեւյալ կերպ՝ վարձակալության դիմաց ստացած վճարումներից՝ 9.2 միլիոն դրամ, աշխաանքի դիմաց ստացած վարձատրությունից՝ 5.4 միլիոն դրամ: Նա 4 միլիոն դրամ էլ այլ աղբյուրից է եկամուտ ստացել: Հակոբ Բեգլարյանի կինը՝ Լուսինե Ալեքսանյանը, նախորդ տարի 6.4 միլիոն դրամ եկամուտ է ստացել, որից ընդամենը 1 միլիոնն է գոյացել աշխատավարձից, մնացածը՝ վարձակալության դիմաց ստացած վճարումներին են: Լուսինե Ալեքսանյանի դրամական միջոցներն էլ հետեւյալ տեսքն ունեն՝ 18 միլիոն դրամ, 5.5 հազար դոլար եւ 5.4 հազար եվրո: Պատգամավորի թեկնածուի դուստրը՝ Ֆենյա Հակոբյանը, նախորդ տարի 13 միլիոն դրամով AUDI A4 տեսակի ավտոմեքենա է գնել, երբ նրա տարեկան աշխատավարձը կազմել է 2.6 միլիոն դրամ: Միայն մի դեպքում Ֆենյա Հակոբյանը սեփական քրտինքով նման մեքենա կկարողանար գնել, եթե հավաքեր իր մոտ 5 տարվա աշխատավարձը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am