Մոսկվան վաճառում է զենք նախկին Սովետական Միության երկու պետություններին՝ չնայած ռազմական դաշինք ունի միայն Հայաստանի հետ. Սերժ Սարգսյան
«Ֆրանս Պրես» գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ասել է, թե Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, Պաշտպանության նախարարը մշտապես պետք է պատրաստ լինեն այն հանգամանքին, որ հենց վաղը ռազմական գործողությունները կարող են վերսկսվել, սակայն չի կիսում այն կարծիքը, որ մոտ օրերս կարող են ռազմական գործողություններ սկսվել: Գործակալությունը գրում է, որ ցանկացած նոր պատերազմ Ղարաբաղում կարող է հանգեցնել տարածաշրջանային հսկաներ՝ Ռուսաստանի և Թուրքիայի թշնամությանը Կովկասյան տարածաշրջանում, որը պատմականորեն եղել է նրանց աշխարհաքաղաքականության մրցակցության ասպարեզը: «Գիտեք՝ մեզ համար դա ծանր է նաև հասկանալի պատճառով, որովհետև Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է: Մոսկվան վաճառում է զենք նախկին Սովետական Միության երկու պետություններին՝ և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին՝ չնայած ռազմական դաշինք ունի միայն Հայաստանի հետ», - ասել է Սերժ Սարգսյանը:
