«Туман и мороз, մենք ձեր կողքին ենք եղել». Սասուն Միքայելյան
«Ելք» դաշինքի հանրահավաքի ընթացքում Սասուն Միքայելյանը հորդորեց հանրությանը ուշադիր և աչալուրջ լինել, քանի որ նա է որոշում Հայաստանի Հանրապետության ճակատագիրը։ Այնուհետև նա պատմեց իր գրած հոդվածներից մեկի մասին. «1992թ. ես մի հոդված էի գրել՝ կռված տղաների հետ կապված, որ մեր տղաներն այն ժամանակ պատերազմի են դուրս եկել մեր դարավոր թշնամու՝ թուրքի, ադրբեջանցու դեմ, մեր մայրերի, քույրերի, կանանց նամուսի, թասիբի համար։ Բայց, ցավոք սրտի, այս իշխանությունների օրոք ականատես եղանք մի ցավալի իրավիճակի, որ մեր հայ կանանց մազերից քարշ են տալիս Երևանի փողոցներում, և այն տղաները, ովքեր մարտնչում էին հանուն հայրենիքի, մեր անկախության, ազատության, մեր կանանց նամուսի, թասիբի, հայտնվեցին բանտերում, 10 հոգին էլ գնդակահարվեցին այստեղ՝ Երևանի սրտում»:
