Մեկնարկը խոսուն է.նրանցից ո՞վ կխմի շոմպայնը

Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է, ու այդ գործընթացը ոմանց պարագայում շրջիկ խումբ է հիշեցնում, որոնք հյուրախաղերով մարզից մարզ են անցնում, համայնքից համայնք՝ իրենց առաքելությունը կատարելու: Միայն թե մարդիկ այնքան են հոգնել առօրյա հոգսերից ու սոցիալական ծանր կարգավիճակից, որ ուրախանալու սիրտ չի մնացել: Հոգսաշատ դեմքեր, դժգոհ մարդիկ ու համատարած բողոքներ, մարզերում քաղաքական ուժերին դիմավորելու գնացած  փոքր խումբ մարդկանց շրջանում միայն սա կարելի է տեսնել: Այնինչ թեկնածուները ժիր են ու կայտառ, ինչպես երբեւէ, հատկապես այն ժամանակահատվածում, երբ հենց իրենք էին նաեւ իշխանության առանցքային դերակատարներ ու նաեւ իրենց սրտացավությունը կարող էր գոնե տասնյակ սրտեր ամոքել: Բանակի  նախկին  հրամանատար  Սեյրան Օհանյանի նախընտրական քարոզչությունից, հատկապես իշխանության հասցեին անխնա քննադատական հայտարարություններից ապշել կարելի է: Այսօր առանց վարանելու  ՀՀԿ-ին թիրախավորված քննադատում է, համարձակ հայտարարում, որ իր ղեկավարած ՕՐՕ դաշինքի պայքարը Հանրապետականի դեմ է.<< ՀՀԿ-ն այս տարիներին առաջընթաց չի ապահովել մեր երկրի համար, կառավարման համակարգում թարմություն պետք է մտցվի: Իսկ թարմություն նշանակում է, որ ՀՀԿ-ն պետք է իր տեղը զիջի մնացած ուժերին»,- սահմանամերձ Տավուշում ասում է  Օհանյանը ու առավել ինքնավստահությամբ  խոստանում, որ եթե դաշինքը գա իշխանության, ապա չեն լինելու բոլոր արատավոր երերույթները, որոնք գործածում է ՀՀԿ-ն՝ ճնշումներ ընտրողների վրա, վախի մթնոլորտ եւ այլն. <<Եվ մեր մոտ արդեն որպես ավանդույթ ձևավորված քաղաքական հայացքների համար կամ ծանոթ, բարեկամ իրավիճակի համար պաշտոնի նշանակելը կամ պաշտոնից ազատելը անընդունելի է լինելու: Ես դա կարող եմ ապացուցել, որովհետև, ի տարբերություն որոշների, անուններ չեմ ուզում տալ, երբևիցե չեք գտնի, որ Օհանյան Սեյրանի եղբայրը, քույրը, փեսան․․․ տարբեր պաշտոնների են նշանակված կամ ես էս եմ ներկրում, էն եմ ներկրում»:Մի կողմից հաճելի է լսել, թե ինչպես է իշխանության պորտալարից նոր-նոր պոկված գործիչը նման համարձակ հայտարարություններ անում, մանավանդ, որ առանց այդ հայտարարությունների էլ իշխանության թիրախում է: Բայց մյուս կողմից՝ մի՞թե այդ խոստովանությունը էլ ավելի չի մեծացնում Սեյրան Օհանյանի հանցակցության չափը, ով, փաստորեն, բոլորիցս լավ իմանալով իշխանությունների ապօրինի քայլերի մասին գեթ մեկ անգամ չի խոսել դրանց մասին: Բայց նույնիսկ կարելի է այս հարցում ներողամտությամբ լցվել, եթե Սեյրան Օհանյանը ի վերջո ամրագրի իր ընդդիմադիր հայտը: Օդում կախված քննադատություններից անցնի իսկապես բացահայտումների, որոնք մասին անձամբ ինքն է խոստանում: Օրինակ բացի փակագծեր կերոսինի գործով, որը օրերս իշխանության թերեւ ձեռքով շրջանառության մեջ դրվել: Կամ մտնի այլ ոլորտներ՝ պատռելով իշխանության իրական դեմքը, ջրի երես հանելով բոլոր կեղտերը, չէ՞ որ ինչպես հայտարարում է՝ ինքը վախենալու ոչինչ չունի, չի տեղավորվել իշխանության գծած գծում: Այդ ժամանակ նա անկասկած ու վերջնական կնվաճի ընդդիմության առաջամարտիկի դափնին: Ու այդժամ ոչ ոք չի կասկածի, որ սա հերթական ներկայացումն է, այն նույն սցենարով, որը տեսել ենք տարիներ շարունակ՝ Հայաստանում տխուր օրինաչափությամբ նախկին իշխանավորները ընտրությունից ընտրություն կարողանում են լալահառաչ խոսքերով խաղալ չկողմնորոշված էլեկտորատի վրա, հետո խաղի արդյունքում հայտնվել իշխանության խաղի մեջ՝  առաջիկա 4-5 տարիները դարձնելով բացառապես սեփական բարեկեցության ապահով շրջան, որից ընտրողը գեթ մի կաթիլ օգուտ չունի.Հայաստանում աղքատության, արտագաղթի  պաշտոնական թվերը տարեցտարի աճում են, երկիրում հետընթաց արձանագրվում: Այս համատեքստում ուշադրության է արժանի Ծառուկյան դաշինքի քարոզարշավի մեկնարկը: Ի տարբերություն Սեյրան Օհանյանի, Գագիկ Ծառուկյանը, ով անձամբ է մասնակցում արշավներին, իշխանությանը հասցեական քննադատության չի ենթարկում: Ավելին, ի տարբերություն նախորդ ընտրարշավի նա առաջ է մղում ոչ թե իր անձը ու այդ անձով պայմանավորված բարեգործի իմիջ, այլ ծրագրերը.  «Բարեգործությամբ, օգնությամբ երկիր չես կառուցի, այլ հարկավոր է պայման ու հնարավորություն տրամադրել այդ մարդկանց», Տավուշում հայտարարել է նա ու  խոսել իր ղեկավարած քաղաքական ուժի 15 կետից բաղկացած նախընտրական ծրագրի կարեւորության մասին, որով խոստանում են բարձրացնել  նվազագույն աշխատավարձը, վերացնել արագաչափերն ու կարմիր գծերը, առաջիկա 3 տարիներին փոքր ու միջին ձեռնարկություններն ազատել հարկային բեռից, առաջնագծում զինվորական ծառայության առաջնահերթությունը վերապահել պայմանագրային զինծառայողներին եւ այլն: Ծառուկյանի այս մարտավարությունը ըստ ամենայնի պայմանավորված է իր կարգավիճակով՝ ծալած էջը նորից բացելուց հետո առաջ եկած  վտանգներով, նա չի մտնում անձնական, հասցեական տարածք, ռիսկի չի դիմում ի տարբերություն Օհանյանի, մնում է սպասել, տեսնել, թե ով է նրանցից շոմպայնը խմելու: Անի Սահակյան

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am