Ձեռք եք առնո՞ւմ պատերազմի շեմին կանգնած ժողովրդին

Մինչև վերջերս ռուսներին, երբ հարց էին տալիս, թե ինչու՞ է Ռուսաստանը, լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, զինում Հայաստանի ու Արցախի հակառակորդին, լսում էինք մի քանի հայտնի պատասխաններ, թե` դա «Մոսկվայի բիզնեսն» է, կամ` Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, և չի կարող չվաճառել սպառազինություն: Երեկ Երևանում ռուսների կողմից հնչել է նոր`ցնցող «պարզաբանում» այս հարցով: Մինչ Հայաստանի քաղաքական դաշտը տարված է քարոզչական ճառերով` նրանց «քթի տակ» ռուսներն ուղղակի ձեռք են առել մեզ: Պարզվում է, Ադրբեջանին զենքը վաճառելը արդեն ոչ թե Մոսկվայի բիզնեսն է, այլ ռուսները այդ զենքը վաճառում են` վարելով Հայաստանից շահերից բխող քաղաքականություն: «Ադրբեջանը կարող է զենք գնել Իսրայելից, ԱՄՆ-ից կամ Ռուսաստանից: ՌԴ-ն երկրորդն է սպառազինության մատակարարման ոլորտում: Այստեղ չկա քաղաքական որևէ բաղադրիչ: Գործնական հարաբերությունները ավելի լավ են, քան հարաբերությունների բացակայությունն առհասարակ: Ռուսաստանը զենք վաճառելով Ադրբեջանին՝ կառավարում է Ադրբեջանը: Ուզում եմ՝ ճիշտ հասկանաք՝ կառավարում է, վերահսկում է: Հարաբերությունների բացակայությունը վերահսկողության բացակայությունն է: Եթե մենք կոնտակտ ունենք, ազդել կարող ենք, եթե չունենք, չենք կարող: Հաղորդակցությունն ավելի լավ է, քան դրա բացակայությունը: Իսկ այս դեպքում վերահսկողությունը, կառավարումը ձեռնտու է Հայաստանին, ՀՀ հետաքրքրությունների շրջանակում է»,- «Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում հայաստանցի լրագրողների հետ հանդիպմանը պատասխանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին, երեկ ասել է «Ռոսիյա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը: Այնուհետև նա հավելել է, որ Հայաստանն էլ է ՌԴ-ից զենք գնում և ոչ միշտ «առձեռն» գումարով. «Ռուսաստանը առձեռն գումար է ստանում Ադրբեջանից, զարգացնում է իր ռազմարդյունաբերությունը ու զենք է ուղարկում Հայաստանին: Շղթան տեսնո՞ւմ եք: Ես չեմ ուզում ասել, որ Ադրբեջանը զենք է գնում Հայաստանի համար Ռուսաստանի միջոցով: Բայց եթե մերկ սխեմա գծենք, նման տարր կա: Ադրբեջանի տնտեսությունը շատ ավելի արագ է զարգանում, քան Հայաստանինը, որովհետև այնտեղ կա նավթ և որպեսզի անհավասարությունը հարթվի, Ռուսաստանը ստիպված է նման քայլի գնում: Զենքն ինքնին չի կրակում, մարդիկ են կրակում ու կապ չունի՝ ինչ զենք է դա: Չկա այստեղ որևէ քաղաքական բաղադրիչ, իսկ եթե կա, ուրեմն այն տարածաշրջանում բալանս ապահովելու համար է արվում այս բարդ սխեմայի արդյունքում, որն ասացի»: Նախ, ինչ վերաբերում է նրան, թե Ադրբեջանը կարող է զենք գնել Իսրայելից, Ամերիկայից, եթե Ռուսաստանից չգնի: ԱՄՆ-ն զենք չի վաճառում ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին` ԼՂ խնդրի պատճառով: Այսինքն, որպես խաղաղությամբ զբաղվող միջնորդ ԱՄՆ-ը չի զինում հակամարտող կողմերին: Այսինքն, Կիսելյովն ուղղակի ստել է` ԱՄՆ-ին մատնանշելով որպես պոտենցիալ զենք վաճառող: Իսկ ահա, Իսրայելը, Պակիստանը ազատորեն վաճառում են սպառազինություն Ադրբեջանին, նրանք Հայաստանի համար թշնամական պետություններ են, եթե կոպիտ ասենք: Ուրեմն` Ռուսաստանն էլ է թշնամական, եթե զինում է Հայաստանի հակառակորդ երկրին: Հաջորդ զավեշտը, փաստորեն, ռուսները Հայաստանում հակառուսական տրամադրությունները մեղմելու յուրօրինակ մոտեցում են որդեգրել. որոշել են խելք սովորեցնել ու ինչ-որ սխեմաներով բացատրել, որ Ադրբեջանին զենքի վաճառքը բխում է Հայաստանի շահերից: Այս անհեթեթությունը «հիմնավորելիս» նրանք ուղղակի փայլել են` մենք զենք վաճառենք, որ վերահսկենք Ադրբեջանին, իսկ` «վերահսկողությունը, կառավարումը ձեռնտու է Հայաստանին, ՀՀ հետաքրքրությունների շրջանակում է»: Ու «ձեռնտու լինելու» արդյունքում գուցե մի օր էլ ռուսները սկսեն խորհուրդ տալ մեզ նաև ուրախանա՞լ սահմանին զոհվող մեր զինվորների մահվան մասին լուրերը լսելիս: Սա ուղղակի ցինիզմի գագաթնակետն է: Ու այսօր պատերազմի շեմին կանգնած ժողովրդին ռուսական քարոզչամեքենայի չխամրող աստղը խորհուրդ է տալիս իր ներկայացրած անհեթեթությունը` «բարդ մտածողություն կիրառել», բարդ խորապատկերում պատկերացնել իր ասածը: Իսկ մեր քաղաքական դաշտի ներկայացուցիչներին, որոնք այսօր լծվել են նախընտրական պայքարին` կարելի էր խորհուրդ տալ լսել նաև Մոսկվայից ժամանած հյուրերին ու նրանց ճառերը: Պարզապես հետաքրքիր է, ոչինչ չունե՞ն հակադարձելու ազգի ցավով տառապող մեր քաղաքական ուժերը հյուսիսից ժամանած հյուրերին... Թամար Բագրատունի

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am