Ինչ-որ բան են եփում Ղարաբաղի հարցով. Պուտի՞ն, թե՞ Օլանդ

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Էլմար Մամեդյարովն այսօր բանակցություններ են անցկացնելու, որի ընթացքում կքննարկեն առանցքային տարածաշրջանային և միջազգային խնդիրներ, այդ թվում արցախյան հակամարտության կարգավորման հարցը: Մամեդյարովը Լավրովի հրավերով պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում օրեր առաջ նաև Նալբանդյանն էր Մոսկվայում բանակցություններ վարում Մամեդյարովի հետ: «Ռուսաստանն ավելի քան 2 տասնամյակ է առանցքային միջնորդ է հանդիսանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, այդ թվում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր: Հաշվի առնելով մեր ժողովուրդների աշխարհագրական մերձությունն ու ընդհանուր պատմությունը՝ մեզ համար կարևորագույն խնդիր է լուծել այս հակամարտությունը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ: Նախարարությունում նաև ընդգծել են, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է աջակցել կողմերին լուծելու ղարաբաղյան հակամարտությունը: Ինչպես նշել են գերատեսչությունում, Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերությունը կառուցված է հավասարության, փոխադարձ հարգանքի, բարիդրացիության հիման վրա: Ներկայում երկու երկրները ստորագրել են ավելի քան 80 միջպետական և միջկառավարական համաձայնագրեր: Բացի մոսկովյան բանակցությունները` նաև Փարիզը, թերևս, անցնի գործի: Դեռ անցյալ տարվանից խոսվում էր, որ Փարիզը պատրաստ է Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպել, սակայն, այդ հանդիպումն այդպես չկազմակերպվեց: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի ղեկավարի հրավերով մարտի 8-9-ը պաշտոնական այցով կլինի Ֆրանսիայում: Այդ մասին հայտնի էր դարձել դեռ մեկ ամիս առաջ, երբ Ֆրանսիայի գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը ելույթ էր ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ճաշկերույթին՝ ասելով, որ պատրաստվում է Հայաստանի նախագահի հետ քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Սարգսյան-Օլանդ հանդիպման օրակարգի հիմնական հարցերը կլինեն՝ հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունները, իհարկե` Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ, ստորագրվելիք ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը և իհարկե ղարաբաղյան հիմնախնդիրը: Հայտնի է, որ Սերժ Սարգսյանից հետո՝ մարտի 14-ին, Ֆրանսիա է մեկնելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Վերջինիս Ֆրանսիա հրավիրելու պատճառը, ըստ էության, Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում ձևական հավասարություն պահպանելն է, որովհետև Ֆրանսիան միջնորդ պետություն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, իսկ Հայաստանի հետ Ֆրանսիայի հարաբերությունները ակնհայտորեն ավելի խորն են ու բարեկամական, քան հարաբերությունները Ադրբեջանի հետ: Ալիևի այցը նվիրված է նաև Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։ Սակայն, պարզ է, որ անկախ «առիթներից»` Ֆրանսիայի նախագահը կօգտագործի առիթը` Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու համար: Նույն օրը՝ մարտի 14-ին, մինչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Փարիզում է լինելու` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է այցելելու է Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելու։ Տպավորություն է ստեղծվում, որ առաջիկա օրերին կայանալիք այցը որոշակի ազդեցություն կունենան ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա: Ռուսաստանը, Ֆրանսիան, թերևս, կրկին կփորձեն կողմերին բանակցությունների սեղանին նստեցնել և որևէ հանդիպում անցկացնել: Նշենք նաև, որ մարտի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ։ ԱՄՆ-ի նախագահի նոր վարչակազմը, հավանաբար, սկսում է «ներգրավել» ղարաբաղյան գործընթացում: Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են երկկողմ հագեցած օրակարգի բազմաթիվ հարցերի, առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանը, քննարկեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրներ։ Էդվարդ Նալբանդյանն ու Ռեքս Թիլերսոնը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` Նալբանդյանը ներկայացրել է հակամարտության գոտում վերջին զարգացումները, շեշտվել է անցյալ տարի Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։ ԱՄՆ Պետքարտուղար Թիլերսոնը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է ակտիվ աջակցությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Թամար Բագրատունի

դիտվել է 83 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am