Մեկնարկել է «Ելք» դաշինքի նախընտրական հանրահավաքը
Երևանի Մոսկվա կինոթատրոնի դիմաց քիչ առաջ մեկնարկեց «Ելք» դաշինքի քարոզարշավը: Հանրահավաքը վարող Ալեն Սիմոնյանը նախ հայտարարեց, որ այսօր նաև տղամարդկանց տոնն է, քանի որ յուրաքանչյուր քաղաքական գործչի կողքը, պատմականորեն եղել է ուժեղ կին, ուժեղ ընկեր, որն ուղղություն է ցույց տվել և դժվար պայմաներում նրա կողքին է եղել: Նրանից հետո ելուրթ ունեցավ դաշինքի ցուցակի առաջին համարը ներկայացնող, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա ևս շնորհավորեց կանանց՝ տոնի կապալցությամբ. «Ցանկանում եմ ապրեք այնպիսի ՀՀ-ում, որտեղից մարդիկ չեն հեռանում, որտեղ չկա կաշառակերություն, որտեղ մարդու իրավունքներին ամենօրյա ռեժիմով չեն խախտվում»: Այնուհետև նշեց, որ փոփոխություն է բերելու Հայաստանի Հանրապետություն և որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի և յուրաքանչյուր հայ պետք է հպարտ լինի, որ պետություն ունենք:
