«Թող ձեր կյանքում միշտ գարուն լինի». Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց տոնի առթիվ

ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց տոնի առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ կանայք, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ։ Գարնանային այս գեղեցիկ տոնի խորհուրդն իր մեջ ամփոփում է այն կարևոր առաքելությունը, որ ունեք մեր կյանքում։ Այդ առաքելության շնորհիվ են ամբողջանում ու մեծարվում այնպիսի արժեքներ, ինչպիսին սերն ու հավատարմությունը, օջախն ու ընտանիքը։ Ձեր նվիրումի շնորհիվ են պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները, հայ ընտանիքի ամրությունը, ձեր առաքինության շնորհիվ է մեզ շրջապատող աշխարհը դառնում բարի ու հանդուրժող, ներդաշնակ ու լույսերով լի։ Միայն դուք կարող եք ընտանիքի հոգսերի ահռելի բեռ վերցնել ու միաժամանակ մնալ համակրելի ու գեղեցիկ։ Շնորհակալություն ձեզ իմաստության, համբերատարության ու հոգատարության համար, որ պահում ու պահպանում եք մեր ընտանիքները, որ մեր ազգի համար կիրթ ու հայրենասեր զավակներ եք դաստիարակում, որ նեցուկ եք մեզ բոլոր օրերին: Հավասար հնարավորությունների մեր դարում պակաս կարևոր չեն նաև ձեր մասնագիտական ու աշխատանքային հաջողությունները, մեր երկրի արժանապատիվ քաղաքացի լինելու ձգտումը: Թող ձեր կյանքում միշտ գարուն լինի՝ ծաղիկներով զարդարված, և թող գարնանային այս գեղեցիկ տոնի տրամադրությունն ուղեկցի ձեզ ամբողջ տարվա ընթացքում։ Ցանկանում եմ ձեզ ընտանեկան բարեկեցություն, երջանկություն ու լավատեսություն, վառ ու արևոտ տրամադրություն, ներշնչանք՝ լավ ու բարի ձեռնարկումների համար։ Մենք հպարտանում են ձեզանով ու սիրում ենք ձեզ»։

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am