Իրավիճակը նման է հրաբխի ժայթքելու, սառած վիճակում չէ.Զարուհի Փոստանջյան
«Առաջիկա ընտրություններում ներգրավված կլինեմ՝ որպես դիտորդ: Եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես նախաձեռնել է պարոն Սարգսյանը, Ազգային ժողովի պատկերը կլինի նույնը, և մեր կյանքում փոփոխություններ ակնկալել պետք չի: Եթե սցենարը խախտվի, կլինեն արտահերթ ընտրություններ` սահմանադիր օրենքներով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: «Սցենարի խախտումը գիտական հիմնավորում ունի, որ բռնապետական համակարգերը, եթե չեն ունենում տնտեսական հիմքեր, սկսում են քանդվել, իսկ այսօրվա ՀՀ արտաքին պարտքն այնպիսին է, որ քանդումն ակնհայտ է, նաև ՌԴ ճգնաժամն է ուղղակի ազդում մեր քաղաքական գործընթացների վրա: Հանրության սոցիալական ահավոր վիճակի մեջ գտնվելը նախադրյալ է արտահերթ ընտրությունների»,- ասաց Զ.Փոստանջյանը։ «Փորձագետների կողմից կատարվել է վերլուծություն, և անցած տարվա իրադարձություններից հետո` ապրիլյան պատերազմ, «Սասնա ծռեր», իրավիճակը նման է հրաբխի ժայթքելու, սառած վիճակում չէ: Թե որ ժամկետում, կժայթքի, չգիտեմ, բայց, այո, հրաբուխն արդեն աշխատանքի մեջ է»,ասաց նա:
