Հենց հիմա հնարավոր է ՀՀ-ում ստեղծել թեթև ավիացիա. Դմիտրի Ադբաշյան
ՀԿԿ համամասնական ցուցակում ներգրավված Դմիտրի Ադբաշյանը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում բարձրացրեց ավիացիային վերաբերող խնդիրներ.«Մենք ունեինք հզոր ավիացիա:Այժմ չունենալով ինքնաթիռ, ավտոբուսներով հայերը հասնում են մինչև Նովոսիբիրսկ: Ինչո՞ւ մենք չպետք է ունենանք սեփական ավիացիա, ինչո՞ւ մեր ինքնաթիռը Քիշինևից է թռչում հայ անձնակազմով, որովհետև այդ երկիրը չի ստորագրել բաց երկնքի քաղաքականության պայմանագիր»: Կոմունիստները ծրագիր ունեն վերականգնել ՀՀ ավիացիան. «Մինչև հիմա չունենք լավ մշակված իրավաբանական դաշտ ավիացիայի աշխատանքների համար: Երկրորդ խնդիրը բաց երկնքի քաղաքականությունն է: Նախագահ Թրամփն ուզում է բաց երկնքի քաղաքականությունից հրաժարվել, քանի որ այն վնաս է հասցնում ԱՄՆ ավիացիային»: « Հենց հիմա հնարավոր է ՀՀ-ում ստեղծել թեթև ավիացիա: Հնարավոր է հավաքել թեթև ինքնաթիռներ և կազմակերպել նախկին տեղական գծերով թռիչքներ, այդ թվում նաև ստեղծել օդային տաքսի: Դրա համար պետք է ստեղծվի հատուկ լիազորված մարմին, մեր օդային օրենսդրությամբ դա նախատեսված է»,-վստահություն հայտնեց նա:
