«Կաշառքի մասին միայն խոսակցություններ են առայժմ».Անահիտ Բախշյան
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից առաջադրված Անահիտ Բախշյանը Շենգավիթ վարչական համայնքում ծաղիկներ և բուկլետներ բաժանեց անցորդներին: «Ես քաղաքացիներին չեմ հորդորում անպայման ընտրել ինձ: Ճիշտ ընտրություն կատարեք»,ասաց նա: Մի տղամարդ տիկին Բախշյանին հայտնեց, որ ՀՀԿ-ն կաշառք է բաժանելու. «Մենակ իրենք են կաշառք բաժանում: Ուրիշ կաշառք բաժանող չկա: Բայց ինչքա՞ն պիտի բաժանեն: Հայաստանում մնացել է այն մասսան, որի համար տարբերություն չկա՝ ով կլինի իշխանության: Իրենք մենակ փող առնեն»,-ասաց նա: Տիկին Բախշյանն, հակառակ սրա, ասաց, թե կաշառքի մասին միայն խոսակցություններ են առայժմ, իսկ քաղաքացիներն էլ դարձել են ավելի գիտակից: «Դու չես տեսել, ես շատ եմ մասնակցել ընտրություններին, հարգելի Բախշյան»,-պատասխանեց տղամարդը:
