Մարտի 15–ին կլինի առաջին համագումարը. Փոստանջյանը մանրամասներ է հայտնում
«Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝ առաջիկայում ստեղծելու է նոր քաղաքական պլատֆորմ՝քաղաքական բոլոր գործընթացներին մասնակից լինելու նպատակով: «Նախաձեռնում ենք մի խումբ ՀՀ քաղաքացիների հետ նոր քաղաքական պլատֆորմ, որը պետք է միտված լինի ողջ հայության միավորմանն ու քաղաքական իրավունքների իրացմանը: Ընտրական տեղամասեր բացվելու են միայն Հայաստանում, իսկ օտար երկրներում չկան»,- նշեց Փոստանջյանը: Հարցին, թե ինչպես են ներգրավվել սփյուռքահայերին Հայաստանի զարգացման գործում, նշեց, որ շատ մարդիկ կան, որոնք չեն կարող մասնակցել ընտրություններին, քանի որ սփռված են ողջ աշխարհով մեկ եւ հետեւաբար, չեն կարող մասնակցել քվեարկության, նրանց ևս ցանկության դեպքում կընդգրկեն իրենց շարքերը,սակայն դրա համար չեն տրվում նրանց քաղաքական իրավունքներ. «Մինչդեռ քաղաքական ու քաղաքացիական իրավունքներն են այն հիմքը, որի միջոցով մեր հայրենակիցները ներդրումներ կկատարեն Հայաստանում եւ կնպաստեն մեր պետության զարգացմանը։ Այս բացն առկա է, եւ որեւիցե մեկը քաղաքական պլատֆորմ չի առարաջկել, այդ իսկ պատճառով նոր քաղաքական ուժի նախաձեռնող խումբը միտված է լինելու այս խնդրի լուծմանը»։
