Գաղտնալսել ե՞ն Թրամփի հեռախոսազրույցները
ԱՄՆ-ի Սպիտակ տունը պահանջում է 2016 թվականի նախագահականընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության շուրջհետաքննությունների շրջանակներում նաեւ սկսել հետաքննություն, պարզելուհամար, թե արդյոք Հետաքննությունների դաշնային բյուրոն նախագահ Օբամայիվարչակազմի օրոք չի լրտեսել Դոնալդ Թրամփին։ ԱՄՆ-ի Սպիտակ տունը որեւէ փաստ չի ներկայացնում, որն ապացուցեր նախագահ Դոնալդ Թրամփի այն մեղադրանքների ճշմարտացիությունը, որոնց համաձայն Բարաք Օբամայի նախագահության ժամանակ գաղտնալսվել են Նյու Յորքի իր գրասենյակի խոսակցությունները։ Գաղտնալսումներ իրականացնելու համար պահանջվում է դատարանի թույլտվություն։ Դատարանի թույլտվությունն էլ լինում է գաղտնի։ Սակայն Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջեյմս Քլեփերը չի հիշում նախագահ Թրամփին պատկանող Նյու Յորքի ՝՝Թրամփ Թաուեր՛՛ անվանումը կրող երկնաքերում գաղտնալսումներ իրականացնելու դատական որեւէ հրահանգ։
