Շենգավիթի դատավորի պաշտոնի հավակնորդը Վաչիկ Մարգարյանն է
«Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ դատական համակարգում առաջիկայում նոր նշանակումներ են սպասվում: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը, Շենգավիթի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Կարեն Մարդանյանը, Սյունիքի դատավոր Անդրանիկ Մնացականյանը տեղափոխվեցին վերաքննիչ քրեական դատարան, և առաջին ատյանում թափուր տեղեր առաջացան: Թերթի տեղեկություններով` Լոռու մարզի դատավոր կնշանակվի Սուսաննա Գզողլյանը՝ վճռաբեկ դատարանի դատավոր Ելիզավետա Դանիելյանի օգնականը: Շենգավիթի դատավորի պաշտոնի հավակնորդը Վաչիկ Մարգարյանն է: Իսկ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ, թոշակի անցած Դավիթ Ավետիսյանի ազգականը` Գեղամ Ավետիսյանը, նշանակվելու է Կոտայքի դատարանի դատավոր` փոխարինելով թոշակի գնացած Յուրա Բաղդասարյանին:
