Զուրաբյան. Այն պաշտոնյաները, որոնց եկամուտը չի համապատասխանում իրենց հարստությանը, պետք է բանտ նստեն
Հրազդանում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի երեկ կազմակերպված հավաքի ժամանակ ներկայացվել է դաշինքի նախընտրական ծրագրի առանցքային կետերից մեկը՝ քրեականացնել ապօրինի հարստացումը: «Այն պաշտոնյաները, որոնց եկամուտը չի համապատասխանում իրենց հարստությանը, պետք է պատժվեն՝ բանտ նստեն: Սա պետք է կիրառվի հետադարձ ուժով՝ անկախությունից՝ 1991 թ. սկսած», - հայտարարել է դաշինքի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Նա վստահեցրել է՝ իրենք պատրաստ են այդ «քննությունն» առաջինը անցնել. «Տեր-Պետրոսյանը պատրաստ է առաջինն անցնել այդ քննությունը... թող իր եկամուտները համեմատեն իր ունեցվածքի հետ և թող գտնեն մեկ դրամի տարբերություն»: ՀԱԿ փոխնախագահի բնորոշմամբ՝ այս կերպ ուզում են երկիրը «մաքրել» և հասնել արդյունավետ կառավարման:
