Աղվան Հովսեփյանը եղբոր համար կփորձի որևէ պաշտոն ձեռք բերել.
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, ՀՀ քննչական պետական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը ցանկանում է ապրիլյան խորհրդարանական ընտրություններից հետո իր եղբոր՝ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի համար որևէ պաշտոն ձեռք բերել: Աղվան Հովսեփյանը շտապում է եղբոր գործերը կարգավորել, քանի դեռ ունի այդ հնարավորություններն, ու քանի դեռ իշխանություններն իրեն էլ չեն ուղարկել թոշակի: «Ես դեռ պատգամավոր եմ և կարող եմ իմ հարցերը լուծել», - թերթի հետ զրույցում Ռուբեն Հովսեփյանը չի համաձայնել վերոնշյալ տեղեկության հետ: Հայտնի է, որ Ռուբեն Հովսեփյանն ընդգրկված չէ Հանրապետական կուսակցության համամասնական ռեյտինգային ցուցակում, և այդ հանգամանքն արդեն մեկնաբանել է իր ցանկությամբ՝ նա հայտարարել է, որ թեև չի ուզում քաղաքականությունից դուրս գալ, բայց պատգամավոր էլ չի ուզում լինել: Հարցին՝ որտե՞ղ է ցանկանում աշխատել ընտրություններից հետո, նորից ՏԻՄ մարմիններո՞ւմ, թե՞ այլ օղակում, պատասխանել է. «Որտեղ ինձ կտեսնեն, չեմ կարող ասել»:
