ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ հանցագործ աշխարհում վարկաբեկված «Ճվճվ Արոյի» որդու՝ Սաքուլիկի կողմից Ծաղկաձորում «Կոսմոս» խաղատանը հնչած կրակոցից

Մարտի 5-ին SHAMSHYAN.com-ը տեղեկություն է հրապարակել Ծաղկաձորում գործող «Կոսմոս» խաղատանը հնչած կրակոցի մասին, որի ժամանակ հրազենային վնասվածք էր ստացել հանցագործ աշխարհում վարկաբեկված «Ճվճվ Արո» մականվամբ Արա Վարդանյանի տղան՝ 25-ամյա Սարգիս Վարդանյանը, ով բազմաթիվ անգամ հայտնվել է քրեական պատմություններում, հայտնվել դատարաններում ու նրա կատարած բազմաթիվ ավտովթարների պաճառով մեծ թվով քաղաքացիներ են հայտնվել հիվանդանոցներում: Հրապարակումից հետո էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկին ոմն պայծառատես Անի Գրիգորյանը հարցազրույց էր տվել ներկայանալով այդ ընտանիքի սանիկ, և իր փեշերի տակ էր առել օրինախախտներին՝ մեղադրելով նաև մեզ, որ անհիմն արատավորում ենք «Ճվճվ Արոյի» ու նրա անուղղելի զավակների «բարի անունը»: Առաջիկայում ավելի մանրամասն կներկայացնենք «Ճվճվ Արոյի» ու նրա անուղղելի զավակների հայտնի ու անհայտ պատմությունները, հուսալով, որ իրեն պայծառատես համարող սույն տիկինը հետևություններ կանի: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ընտանիքի սանիկը գուցե մոռացել է հարցազրույցում ներկայացնել, թե ում պատճառով է «Ճվճվ Արոն» ամուսնալուծվել ու հիմա ում հետ է բնակվում: Այդ մասին այս պահին ձեռնպահ ենք մնում հրապարակել, սակայն հուսով ենք, որ այդ մասին էլ չի զլանա հանրությանը ներկայացնել տեղեկությունները «Մեծն պայծառատեսը», ով, ի դեպ, համարել է պատահականություն՝ Ծաղկաձորում տեղի ունեցած դեպքը, մինչդեռ ինչ պատահականության մասին է խոսքը, երբ քրեական պատմություններով հայտնի «Ճվճվի» Սաքուլիկը ամեն անգամ հայտնվել է քրեական պատմությունների մեջ: SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել Ծաղկաձորում գործող «Կոսմոս» խաղատանը հնչած կրակոցը, երբ «Մեծն պայծառատեսի», «հոգեզավակը» գրպանից դուրս է բերում ատրճանակը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ, Հրազդանում ստեղծվել էր քննչական խումբ։ Խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Թովմասյանի որոշմամբ, հարուցվել էր քրեական գործ ՀՀ․ քր․ օր․-ի 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը ) հատկանիշով։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի 12 շենքի 9-րդ բնակարանի բնակիչ, 25-ամյա Սարգիս Արայի Վարդանյանի նկատմամբ։ Մարտի 3-ին, ժամը 23։30-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Կոսմոս» խաղատանը կրակոց է հնչում, ինչի հետևանքով Ս․ Վարդանյանը ձախ ոտքի շրջանում ստանում է հրազենային վնասվածք։ Հաջորդ օրը վիրավորը բժշկական օգնության է դիմում Էրեբունու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները վիրահատում են նրան և կատարվածի մասին տեղեկացնում ոստիկանություն։ Հիվանդանոց ժամանած ոստիկանության ծառայակիցներին, իսկ հետո արդեն ավագ քննիչին Ս․ Վարդանյանը հայտնում է, որ վնասվածքը ստացել է ինքը այն ժամանակ, երբ շունը կծել է իրեն։ Սակայն քննիչների կատարած պրոֆեսիոնալ և օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվում է իրականությունը, որից հետո Ս․Վարդանյանը հայտարարում է, որ իր մոտ եղած Վալտեր տեսակի ատրճանակը ինքը գտել է Արցախի Հանրապետությունից Հայաստան վերադառնալիս՝ Գորիսի վարչական տարածքում, և ստիպված ներկայացնում է իր մոտ ապօրինի պահվող Վալտեր տեսակի ատրճանակը։ Նույն օրը քննիչի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում, երբ քննչական բաժինը մեկնում է հիվանդանոց լրացուցիչ քննելու Ս․Վարդանյանին պարզում են, որ նա առանց որևէ մեկին զգուշացնելու հեռացել է հիվանդանոցից։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am