Նա ակնհայտ ստում է. ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը լքող Օլեգ Եսայանը՝ Սոլովյովի քննադատության մասին.tert.am

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը Tert.am-ի խնդրանքով մեկնաբանել է ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովի քննադատությունը, թե դեսպանը ապրիլյան պատերազմի օրերին Հայաստանի համար ոչինչ չարեց: «Մոտ մեկ տարի անուշադրության եմ մատնել Ռուսաստանի հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովի՝ Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի նկատմամբ սանձազերծված քառօրյա պատերազմի առնչությամբ իմ հասցեին հնչեցված նպատակային մենախոսությունը: Գուցե՞ ճիշտ էր նաև լռել այս մեկ ու վերջին աշխատանքային օրը, երբ հրաժեշտի հանդիպման եմ գնում ՌԴ ԱԳՆ ու չէի ցանկանա, որ հենց այս մտքերը մնային իմ՝ որպես ՌԴ-ում ՀՀ դեսպանի յոթնամյա գործունեության վերջին մեկնաբանությունը: Սակայն ստիպված եմ, քանի որ այս անգամ պարոն Սոլովյովն իր վաղեմի տեսակետը մեր հասարակությանը հուզող հարցի առնչությամբ վերահնչեցրեց Երևանում: Նախ` պարոն Սոլովյովի` ինձ ճանաչելու կամ չճանաչելու մասին: Եթե ելնենք այս բառերի ավանդական իմաստից, ապա նա ակնհայտ ստում է: Իսկ եթե ելնենք այդ բառերի բովանդակության իր ընկալումից, ապա հեղինակը միանգամայն ճիշտ է: Այդ իմաստով նա ինձ չի ճանաչում և չէր էլ կարող ճանաչել: Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ տառապելով ինքնակարծիքով՝ թեկուզ և շատ հայտնի հեռուստալրագրողը փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող ինքնիշխան երկրների պաշտոնական ներկայացուցիչների վերաբերյալ սեփական կարծիքը դարձնում է նրանց գործունեության չափորոշիչ՝ օգտագործելով հրապարակավ բազմիցս անպատասխան արտահայտվելու իր հնարավորությունը: Դա վերագրելով պարոն Սոլովյովի անձնական փառասիրությանը և միաժամանակ մեղադրող ու դատավոր լինելու մոլուցքին՝ կնշեի այն հարցերը, որոնք անխուսափելիորեն բխում են այս ամենից, հատկապես՝ գիտակցելով, որ իրեն բոլորովին չի հետաքրքրում դեսպանի և դեսպանության գործունեությունը, որտեղ կան նաև թերացումներ: Արդյոք հեղինակը իրեն թո՞ւյլ կտար նմանատիպ խոսքով հանդես գալ հարևան երկրի մայրաքաղաքում, եթե, այնուամենայնիվ, այո, ապա ի՞նչ վերաբերմունքի կարժանանար նա տեղի լրատվամիջոցների և այլոց կողմից: Շատ հանրաճանաչ լրագրողներ ունի նաև իմ երկիրը. արդյոք նրանցից որևէ մեկը իրեն թույլ կտա՞ր ստանձնել նման դերակատարություն՝ անդրադառնալու Երևանում հավատարմագրված երկու՝ միմյանց հետ, մեղմ ասած, լարված հարաբերություններ ունեցող երկրների դեսպանների գործունեության համեմատական վերլուծությանը: Պարոն Սոլովյովի «ազատամտության», «ժողովրդավարության» և «մամուլի ազատության» յուրօրինակ ընկալումը միայն անձնավորվա՞ծ ցինիզմի դրսևորում է, թե՞ կան նաև այլ, առավել կարևոր ուղղորդող հանգամանքներ: Հարգարժան լրագրողի ծամծմված կարծիքը նույն խնդրի առնչությամբ երկու երկրների դեսպանների գործունեության մասին ոչ այլ ինչ է, եթե ոչ իրեն տրված հստակ հարցի պատասխանից գիտակցված շեղում՝ կոնկրետ նպատակի որոշակի երանգներով: Շատ ափսոս, որ ստիպված էի ասելու այն, ինչին, որոշ հանգամանքներից ելնելով, ժամանակին չեմ անդրադարձել»:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am