Սխալ ունենալն այնքան էլ մեծ հանցագործություն չէ.Օհանյան
« Ելել ենք պայքարի՝ հանուն ժողովրդի։ Մեր կյանքով, մեր փորձով ինչ-որ բանի հասել ենք՝ հեղինակության, արժանիքների, և կարող ենք կողքից նայել, թե ինչպես է ժողովուրդը մաքառում, ինչպես է ժողովուրդը տանջվում։ Բայց մենք որոշել ենք ամեն ինչ մի կողմ դնել, նաև այն խոսակցությունները, թե դու զինվորական ես, դու պետական գործիչ ես, կառավարման համակարգում ես եղել, քեզ պե՞տք է այս ամենը։ Այո՛, պետք է այս ամենը, որովհետև մենք ուզում ենք լինել ժողովրդի կողքին։ »,- Դիլիջանում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը քարոզարշավի ժամանակ ասաց դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը : Սխալ ունենալն այնքան էլ մեծ հանցագործություն չէ, բայց դա չվերագնահատելը, չվերացնելը նման է մարտից հետո զորքն անտեր թողնելուն։ Մի ձեռքը ծափ չի տալիս, և միայն ժողովուրդը կարող է իշխանափոխություն անել, ազնիվ քվեարկությամբ ընտրել այն ուժին, որ երկիրը դուրս կբերի այս դժվար իրավիճակից։ Հարկավոր է ազատություն վախից՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին հարթության մեջ, որպեսզի ժողովուրդն ազատ արարի, ինչպես նաև պետք է ազատություն կարիքից, որին կարելի է հասնել միայն տնտեսական զարգացման արդյունքում,ասաց նա:
