Կենտրոն, որը 2 տասնամյակ կյանքեր է փրկում. լուսանկարներ
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսը և ԱՄՆ–ի միջազգային զարգացման գործակալության (USAID) Հայաստանի ղեկավար Դեբորա Գրիզերը այսօր այցելել են Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն՝ շնորհավորելու կենտրոնի աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ բոլոր հայ կանանց մարտի 8-ի կապացությամբ։
Կենտրոնում շրջայցի ընթացքում դեսպանը հայտնել է իր շնորհակալությունն ու գոհունակությունը Կենտրոնի հիմնադիրների և աշխատակիցների աշխատանքի և նվիրվածության համար։ Նա նաև նշել է, որ շատ ուրախ է և բարձր է գնահատում այն հանգամանքը, որ Հայաստանում այսօր կա նման Կենտրոն, որը 2 տասնամյակ հոգ է տանում հայ ժողովրդի առողջության մասին և իրականացնում այնպիսի ծառայություններ, որոնք կյանքեր են փրկում։ ՀԱԱ Կենտրոնի գործադիր տնօրեն Խ. Հակոբյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ի դեսպանատան և ԱՄՆ–ի միջազգային զարգացման գործակալության (USAID) երկար տարիների գործընկերության և աջակացության համար։

