Հայաստանում ինչ հատուկ առաքելությամբ էին հյուրերը

Կրեմլը  Հայաստանի համար վճռորոշ ժամանակահատվածում Երեւան է գործուղել ռուսաստանյան էմիսարների: Հայաստանը գաղտնիք չէ, որ կարեւորագույն շրջափուլի առջեւ է: Մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների  քարոզարշավը, որի արդյունքում պետք է ձեւավորվի նոր խորհրդարան, որը պառլամենտական համակարգի պարագայում փաստացի լինելու է Հայաստանի նոր իշխանության գլխավոր եւ միակ ներկայացուցչական մարմինը: Նոր զարգացումներ կան նաեւ արտաքին քաղաքականության տիրույթում, մասնավորապես Երեւան-Բրյուսել ուղղությամբ: Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները հերթական անգամ  մոտենում են հանգրվանային փուլի, եւ հայտարարվել է շրջանակային նոր համաձայնագրի շուրջ բանակցության հաջող ավարտի մասին: Սերժ Սարգսյանը բավական ներկայացուցչական այց կատարեց Բրյուսել՝ ընդգծելով եւ-եւ-ի քաղաքականության կենսունակության հարցը: Եւ ահա, այսպիսի կարեւորագույն ժամանակահատվածում Պուտինը Հայաստան է ուղարկել իր իշխանության քարոզչամեքենայի կարկառուն ներկայացուցիչներին մի ակնհայտ ակնկալիքով, որպեսզի իրենց հայտարարություններով որոշակի տրամադրություններ բարձրացնեն ինչպես  ներքին, այնպես էլ արտաքին լսարանի համար՝  վերջին հաշվով  ցույց տալով Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանի, մասնավորապես Հայաստանի վրա: Այս անգամ էմիսարները երկուսն են՝ հայտնի հեռուստահաղորդավար, «Նախագահ» (2015), «Աշխարհակարգ» վավերագրական ֆիլմերի հեղինակ, ռուսական «Մենամարտ» թոք-շոուի հաղորդավար, գրող Վլադիմիր Սոլովյովը եւ «Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը: Նրանց հայտարարություններից դժվար չէ կռահել, որ Ռուսաստանը ցանկություն է հայտնում իրավիճակից ելնելով վերանայել հայ-ռուսական հարաբերությունները , հյուրերի գլխավոր առաքելությունը թերեւ հակառուսական տրամադրությունների մեղմումն է, ինչը նրանք արել են տեղ-տեղ աբսուրդային  արդարացումներով: Օրինակ Ադրբեջանին Ռուսաստանի զենքի վաճառքի մասին խոսելով Կիսելյովը   ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, թե այդ առեւտուրը ձեռնատու է Հայաստանին: Դմիտրի Կիսելյովը դա բացատրում է այսպես, որ Հայաստանն էլ Ռուսաստանից զենք է գնում, բայց ոչ միշտ «առձեռն»:«Ռուսաստանը առձեռն գումար է ստանում Ադրբեջանից, զարգացնում է իր ռազմարդյունաբերությունը ու զենք է ուղարկում Հայաստանին: Շղթան տեսնո՞ւմ եք: Ես չեմ ուզում ասել, որ Ադրբեջանը զենք է գնում Հայաստանի համար Ռուսաստանի միջոցով: Բայց եթե մերկ սխեմա գծենք, նման տարր կա: Ադրբեջանի տնտեսությունը շատ ավելի արագ է զարգանում, քան Հայաստանինը, որովհետև այնտեղ կա նավթ և որպեսզի անհավասարությունը հարթվի, Ռուսաստանը ստիպված է նման քայլի գնում: Զենքն ինքնին չի կրակում, մարդիկ են կրակում ու կապ չունի՝ ինչ զենք է դա: Չկա այստեղ որևէ քաղաքական բաղադրիչ, իսկ եթե կա, ուրեմն այն տարածաշրջանում բալանս ապահովելու համար է արվում այս բարդ սխեմայի արդյունքում, որն ասացի»: Անշուշտ, այս խոսքերից հետո կարելի է մխիթարվել, որ  Դմիտրի Կիսելյովը թուքումուր չի տվել մեզ՝ երախտամոռներիս, որոնք սրիկայաբար չեն տեսնում  Ռուսաստանի անձնազոհությունը, ստիպված առուծախը հանուն Հհայաստանի շահերի: Իրականում մենք մինչ օրս այդպես էլ չիմացանք  Ռուսաստանը Հայաստանին տրամադրե՞ց այն զենքը, որը գնվել էր 200 միլիոն դոլար վարկի դիմաց:  Բոլորովին  անհայտ պատճառներով այդ զենքը Հայաստան չեկավ սահմանված ժամանակահատվածում: Կամ մի՞թե կարելի է անմեղսունակության աստիճանի ցինիզմ դրսեւորել՝ հայտարարելով, թե Ռուսաստանում էլ կարելի կլիներ հակահայկական տրամադրություններ հրահրել Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ հայտնի ավտովթարի դեպքից հետո, բայց ինչպես Կիսելյովն է հղում անում գերմանական ասացվածքին, թե  հարաբերությունները խնամքի կարիք ունեն:Այո, խնամքի կարիք ունեն, որին նախեւառաջ պետք է Ռռուսաստանը խնամի: Ի վերջո, կոնկրետ այս դեպքում կատարվածը դժբախտ պատահար էր, իսկ այն, ինչ արեցին ռուսաստանյան դատարանում մեր վարորդի հանդեպ, առնվազն անմարդկայնություն: Չնայած կիսելյովների համար << նրան հագցրել են այն, ինչ կար հիվանդանոցում՝ խալաթ»: Փոխարենը կարելի է երկու ձեռքով ողջունել Սոլովյովի հայտարարությունը.«Ո՞վ է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանը, ո՞վ, Դուք նրան գիտե՞ք։ Ի պաշտոնե՝ գուցե գիտեք, իսկ ո՞վ է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը՝ Փոլադ Բյուլբյուլօղլին, նա վառ անհատականություն է։ Ես մի բան չեմ հասկանում։ Նայեք, թե որքան էթնիկ հայեր կան ՌԴ Պետդումայում՝ սենատորներ, երբ սկսվեցին ապրիլյան իրադարձությունները, որտե՞ղ էին նրանք, ինչո՞ւ Պետդումայում լսումներ չնախաձեռնեցին, որտե՞ղ էր դեսպանն ու նրա գործունեությունը, որտե՞ղ էր այն անձանց ակտիվությունը, որոնք պետք է ոտքի կանգնեին և ասեին. «ահա սրանք են մեր հետաքրքրությունները, և այլն, և այլն»։ Այդ օրերին դեսպանը պետք է լիներ ամենուր և զանգ հնչեցներ»: Ասել է թե, մենք՝ իշխանությունն ինքն է կերտել երկրի  կարգավիճակը Ռուսաստանի հանդեպ, որից էլ բխում է հայ-ռուսական հարաբերությունները: Անի Սահակյան

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am