Ինչ են քարոզում «Ծառուկյան» դաշինքը եւ «Կոնգրես – ՀԺԿ»

«Ծառուկյան դաշինք». «Փոփոխությունների եւ կառուցելու ժամանակն է»։ Նախ՝ շնորհակալություն Գագիկ Ծառուկյանին, որ վերադարձավ քաղաքականություն։ Մտնել՝ բոլորն են մտնում, բայց վերադառնալ, դեռ ոչ մեկին չի հաջողվել։ Ինչեւէ։ Մենք քիչ էր մնացել կորցնեինք ԲՀԿ-ի նման քաղաքական ուժին։ Լրիվ ձեռքից գնացել էին, եւ Գագիկ Ծառուկյանի վերադարձն էր, որ այդ կուսակցությանը փրկեց բառիս բուն իմաստով շատ լայն դաշինքում հայտնվելուց։ Ավելին, Ծառուկյանի վերադարձից հետո նրա դաշինքում ընդգրկվելու մեծ հնարավորություններ բացվեցին ՀՀԿ-ից մինչեւ սրտի խորքը վիրավորված գործիչների բալիկների ու բարեկամների համար։ Հա, բայց չմոռանանք, որ կարգախոսի մասին էինք խոսում։ «Ծառուկյան դաշինք»՝ սա արդեն իսկ կարգախոս է, որովհետեւ երբ ասում ենք Ծառուկյան, հասկանում ենք սերմացու, տուկի թել, վառելիք, բժիշկների պիլոտային ծրագրեր գյուղերում, բերքի մթերում… ամեն ինչ, եւ ամենեւին կարիք չկար խոսելու Ծառուկյանի ծրագրերի մեջ սպասվող փոփոխությունների մասին, որովհետեւ չգիտես, թե ինչպիսին կլինեն դրանք, եթե տուկի թել չտա, սերմացու չտա, վառելիք չտա, բերք չմթերի, բժիշկներին էլ չտանի գյուղեր՝ մեր բազմաչարչար հայրենակիցներին մանրակրկիտ զննելու։ Ես այդ դաշինքը կանվանեի՝ «Գագիկ Շինարար» եւ դրանով հարցը կփակեի։ «Կոնգրես- ՀԺԿ». «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»։ Այս կարգախոսի մասին դժվար է որեւէ բան ասելը։ Գեղեցիկ բառերի շարանին ի՞նչ ասես։ Ափսոս, որ այդ գեղեցիկ ցանկություններն այսպես թե այնպես պայմանավորված են Իլհամ Ալիեւի՝ ռացիոնալ գործիչ լինելու հանգամանքով եւ կարող են իրականանալ բացառապես Ալիեւի ցանկությամբ։ Այսինքն՝ մենք խնդիր չունենք, եւ խաղաղությունը, հաշտությունն ու բարիդրացիությունը միայն Ալիեւից են կախված։ Նույնիսկ հարց է առաջանում, թե ինչու է Կոնգրեսը, որպես ընդդիմադիր ուժ, մասնակցում ՀՀ ԱԺ եւ ոչ թե Ադրբեջանի Մեջլիսի ընտրություններին։ Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն՝ այս ամենը պետք էր Ալիեւին քարոզել եւ ոչ թե մեզ։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am