Վահագն Հայրապետյանին կարելի էր, Ռոլանդին չէ՞ր կարելի. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին մեկնարկեց խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Գուցե կգան ժամանակներ, երբ մեր երկրում քարոզարշավը բովանդակային խոսակցության վրա կկառուցվի, բայց այդ ժամանակները դեռ հեռու են: Քարոզարշավի առաջին օրվա ամենանշանակալի իրադարձությունը դարձավ ՀՀԿ‐ի քարոզչական տեսահոլովակը`«Ռեինկարնացիա» խմբի կատարմամբ: Տեսահոլովակը կոչվում է «Փոխենք աշխարհը», երգի բառերն ու երաժշտությունը «Ռեինկարնացիայինն» են, ռեժիսորական աշխատանքը`«Շարմ»‐ինը: Քարոզչության տեսակետից այս հոլովակը հաջողված է թերևս միայն հարվածային գործիքներ նվագող վարչապետի կերպարով: Բայց այս ամենը չէ, որ քննարկվում է սույն տեսահոլովակի մասին: Քննարկման թեման լուրջ և խորքային է, մասնավորապես` ի՞նչ բարոյական իրավունքով է «Ռեինկարնացիա» խումբը մասնակցում ՀՀԿ‐ի քարոզարշավին: Խմբի ֆեյսբուքյան էջը ողողված է հայհոյանքներով: Վտանգի տակ է մարտի 8‐ի նրանց համերգը. նախապես տոմս գնած հանդիսատեսը բարձրացված աղմուկի պատճառով վերադարձնում է տոմսերը, ովքեր չէին հասցրել գնել` այլևս չեն գնի, որովհետև իրենք ՀՀԿ ընտրող չեն: Չգիտենք իհարկե քվեախցիկում հայտնվելով ում կընտրեն, ում չեն ընտրի, բայց համերգին հաստատ չեն գնա: Հայաստանում քիչ կան «Ռեինկարնացիայի» նման խմբեր` նոր սերնդի երաժիշտներ, որ սեփական քրտինքով, սեփական ստեղծագործությամբ հասել են հաջողությունների և սիրվել են բոլորի կողմից: Թվում է, թե Հայաստանի հասարակությունը պետք է փայփայի իր այսպիսի զավակներին, ովքեր հաջողություն չեն փնտրում արտերկրում, ապրում և ստեղծագործում են իրենց երկրում, ի տարբերություն հազարավորների, չեն հայտարարում` այստեղ ապագա չկա ու արտագաղթում: Բայց ոչ, Հայաստանի առաջադեմ, ինտելեկտուալ և արդարամիտ հասարակությունը սիրում է միայն արտագաղթողներին: Իսկ Ռոլանդի նման երիտասարդներին շատ լուրջ հարցեր ունի ուղղելու. օրինակ` իրենք գիտե՞ն, որ երկիրն այս վիճակին ՀՀԿ‐ն է հասցրել, իրենք գիտե՞ն, որ երկրում արդարություն չկա, գիտե՞ն, որ Սերժ Սարգսյանը կործանում է Հայաստանը, Մարտի մեկի սպանդի մասին լսե՞լ են, գիտե՞ն բնակչության քանի տոկոսն է ապրում աղքատության ճիրաններում, համախառն ներքին արդյունքից տեղյա՞կ են, տեսե՞լ են` խանութներում շաքարավազի գինը, գիտե՞ն, որ իրենց տեսահոլովակի հեռարձակման պահին մեկնարկում էր «Հաց բերողի» հացադուլի 20‐րդ օրը: և ինչպե՞ս կարող էին այսքանից հետո ՀՀԿ‐ի համար երգ գրել, Սերժ Սարգսյանի հետ նույն դահլիճում կանգնել, համերգ տալ: Ընդհանրապես չգիտե՞ն, որ արվեստագետը պետք է հեռու մնա քաղաքականությունից: «Ռեինկարնացիայի» երիտասարդները չեն կարող սույն հարցերին սպառիչ պատասխան տալ, նրանք այդքան խորը գիտելիքներ, բարձր քաղաքացիական գիտակցություն, հայրենասիրություն և ինտելեկտ չունեն: Նրանք միայն փորձում են պաշտպանվել ԶԼՄ‐ներին ասելով, որ իրենք չեն կիսում որևէ քաղաքական ուժի գաղափարախոսությունը, այլ ուժերից նույնպես առաջարկներ ունեն ու չի բացառվում, որ երգեն նաև ընդդիմադիրների համար: Նկատի ունեն, իրենք ընդամենը երգել են, գուցե մի քիչ էլ հիացել են թմբուկ նվագող վարչապետով, բայց արդյոք դրա համար գնդակահարություն է հասնում: Հայաստանի ամենաինտելեկտուալ և ամենահայրենասեր հատվածին, սակայն, հնարավոր չէ նման արդարացումներով շեղել խնդրի բուն էությունից: Մինչև քարոզարշավի ավարտը թերևս կքննարկվի` արդյո՞ք «Ռեինկարնացիայի» արածը պոռնկությունից էլ վատ չէր: Նախօրեին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում քարոզարշավի մեկնարկը տվեց նաև «Ելք» դաշինքը: Միջոցառմանը մասնակցում էր հայտնի դաշնակահար, ջազմեն Վահագն Հայրապետյանը, որի կատարման տակ էլ դաշիքնի թեկնածուները մտան դահլիճ: Այս փաստը որևէ մեկը չնկատեց, հարցեր չառաջացան, թե ինչ գործ ունի ջազմենը քաղաքական ուժի միջոցառմանը: Որևէ մեկը չմեկնաբանեց, թե Վահանգ Հայրապետյանի ներկայությունը նշանակում էր, որ նա համակրում է այդ ուժին և առաջիկա ընտրություններում իր ձայնը տալու է հատկապես «Ելք»‐ին: Քարոզչական նման «անգին» աջակցություն ընդդիմադիր դաշինքը չստացավ»:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am