Ինչո՞ւ հեռացավ Քաղավիացիայի պետը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանը, ով ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է թիվ 2 ընտրատարածքում, առաջիկայում զբաղվելու է նաեւ թռչնաբուծությամբ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նա 4 տարի առաջ սնանկացած եւ այժմ արդեն առողջացած «Գետամեջի» թռչնաֆաբրիկայի նոր հիմնադիրն է: Հիշեցնենք, որ Արտյոմ Մովսեսյանը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից անակնկալ ազատվեց անցած տարվա հունիսի 7-ին: Նշենք, որ «Գետամեջի» թռչնաֆաբրիկան նախկինում պատկանել է «Դվին» կոնցեռնի սեփականատեր Ռաֆիկ Սարգսյանին: Սակայն կուտակած պարտքերի պատճառով ընկերությունը գրավադրվել է բանկում: Եւ չկարողանալով մարել դրա վարկային պարտավորությունները՝ մնացել է բանկին: Ապա սնանկացած ընկերությունը ձեռք է բերվել Արտյոմ Մովսեսյանի կողմից, եւ այն վերանվանվել է «Գետամեջ 2016»: Իր գործունեության այս նոր ոլորտի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Արտյոմ Մովսեսյանի հետ: -Պարո՛ն Մովսեսյան, ինչպե՞ս ստացվեց, որ ձեռք բերեցիք սնանկացած «Գետամեջի» թռչնաֆաբրիկան: Այն ի՞նչ առնչություն ունի «Դվին» կոնցեռնի հետ: -Պաշտոնապես արդեն ես եմ ընկերության հիմնադիրը եւ թաքցնելու ոչինչ չունեմ: Հիմա այն «Դվին-հոլդինգ» ընկերության հետ ոչ մի առնչություն չունի: Վերջին տարիներին նշված ընկերությունը խնդիրներ ուներ. սնանկացած էր ու գրավադրված տարբեր բանկերում: «Գետամեջ» թռչնաֆաբրիկան գրավադրվել է մեկ ուրիշ բիզնեսի համար: Ես առաջարկություն ստացա այն վերականգնելու եւ վերագործարկելու վերաբերյալ եւ որոշակի վերլուծություններից հետո առաջարկը ընդունեցի: -Այժմ ընկերությունը գործունեություն ծավալո՞ւմ է: -Ընկերությունը չորս-հինգ տարի առաջ ֆինանսական խնդիրներ ուներ: Հիմա այն չի գործում: Հուսով ենք, որ այս տարի ընկերությունը կվերսկսի իր գործունեությունը: Խորհրդարանական ընտրությունները դա հետ գցեցին, որովհետեւ նախ եւ առաջ քաղաքականության հետ կապված խնդիրներում պետք է փորձեմ իմ ակտիվությունը դրսեւորել: Եթե պատգամավոր ընտրվեմ, ապա իմ եղբայրը կզբաղվի թռչնաֆաբրիկայի գործունեությամբ, եթե ոչ, ապա ես անմիջապես կսկսեմ զբաղվել ընկերությամբ: -Պարո՛ն Մովսեսյան, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից Ձեր հրաժարականը անակնկալ էր… Իրականում ի՞նչ եղավ: -Իմ այնտեղից դուրս գալը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հետ է կապված եւ իմ՝ ընտրական պրոցեսներում ներգրավվելու մտայնությամբ: Այսինքն՝ ես անցած տարվա փետրվարին որոշեցի, որ պետք է քայլեր ձեռնարկեմ Ազգային Ժողովի պատգամավոր ընտրվելու հետ կապված»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am