Քրեական տարրե՞ր Վահրամ Բաղդասարյանի թիմում․ Վահրամ Բաղդասարյան VS Կարեն Կարապետյան

Հանրապետության երրորդ քաղաք Վանաձորը նախընտրական այս շրջանում չեն կարողանում իրար մեջ բաժանել երկու ՀՀԿ-ական պատգամավորներ՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ Կարեն Կարապետյանը (Տաշիր հիմնադրամի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրը)։ Hayeli.am-ին հայտնի է դարձել վանաձորցիների շրջանում տարածված այն տեղեկությունը, որ երկու պատգամավորների հակասությունն այն աստիճան է սրվել, որ Վահրամ Բաղդասարյանը թաղային հեղինակություններին հրահանգում է  թույլ չտալ Վանաձորի որոշ թաղամասերում Կարեն Կարապետյանը նախընտրական շտաբ ունենա։ Մեզ հայտնի դարձավ, որ  հատուկ այդ առաքելությամբ ազատության մեջ է հայտնվել Վանաձորի «Դիմաց» թաղամասում հայտնի քրեական հեղինակություն, Նեգր մականունով երիտասարդը, որ աջակցի Վահրամ Բաղդասարյանին։ Ըստ քաղաքում շրջանառվող լուրերի՝ Նեգրը եւ իր ընկերները թույլ չեն տալիս, որ Կարեն Կարապետյանը Վանաձորի Դիմաց եւ Լագեռ թաղամասերում նախընտրական շտաբեր ձեւավորի։ Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝2016 թվականի դեկտեմբերի 15-ին, Վանաձոր «Ֆուլ հաուս» կոչվող սրճարանի մոտ կրակոցներ են հնչել, որի հետեւանքով 27-ամյա Դավիթ Քոչարյանը՝ պարանոցի շրջանում ստացած հրազենային վիրավորումով տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչությունում հարուցվել էր քրեական գործ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հիշյալ անձնավորություն է կրակոց արձակել, որից հետո էլ տուժողի հարազատների կողմից պայթեցվել էր իրեն պատկաող «Վիպ մարկետ» մթերային խանութը։ Այս գործի հետ կապված քննչական կոմիտեից տեղեկացանք, որ հետախուզման մեջ գտնվող անձը  ներկայացել է վարույթ իրականացող մարմին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112  հոդվածի առաջին մասով։ Վերջինս հարցաքննվել է, նախաքննությունը շարունակվում է։ Տեղեկացանք, որ նախաքննական մարմինը որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը, բայց հետագայում դատարանը բավարարել է փաստաբանի միջնորդությունը՝ այլընտրանքային խափանման միջոց ընտրել՝ ազատելով վերջինիս գրավի դիմաց։ Վանաձորում տարածված լուրերի համաձայն՝ Վահրամ Բաղդասարյանը խոստացել է քրեական գործով զբաղվել, եթե ընտրությունների արդյունքները գոհացուցյիչ լինեն։ Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, ապա նա էլ ահաբեկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Վանաձորի մասնաճյուղի աշխատակիցներին, որ իր ձայների՝ քիչ լինելու դեպքում բոլորին աշխատանքից ազատելու է։ Անի Սահակյան

դիտվել է 444 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am