Քանի արջը կա…

Ինչպես հայտնի է պատմականորեն Ռուսաստանը համեմատել են արջի հետ, սա պատահական համամետություն չէ: Արջը մենակյաց, ինքնուրույն գործող կենդանի է: Արջի հզորությունը նրա մենակությունն է, կենդանիների հոտի մեջ նա երբեք չի երևում: Պատմականորեն այդպիսին է նաեւ Ռուսաստանի կերպարը,  դաշնակից չի ընտրում, որովհետև ունի ինքնուրույն զարգանալու և ապրելու գրեթե բոլոր հնարավորությունները: Ու քանի որ քաղաքականության մեջ առավել եւս պատահական ոչինչ  տեղի չի ունենում՝ ոչ որեւէ  շարժ, որեւէ հայտարարություն ու ոչ մի խոսք, հետեւաբար խիստ խորհրդանշական է գեներալ Մանվել Գրիգորյանի համեմատությունը վարչապետ Կարեն Կարապետյանի վերաբերյալ: Մարտի 5-ին սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդրան օրվա առիթով Եռաբլուր պանթեոն այցելած Մանվել Գրիգորյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի վարչապետի՝ ԱԺ-ում արած այն հայտարարությունը, որ վատ վառելիքի պատճառով ապրիլյան պատերազմի ժամանակ ռազմական տեխնիկան չի աշխատել: Նա պատասխանել է. «Ես ամսի 2-ից այնտեղ եմ եղել, նման տեխնիկա չեմ տեսել, որ վառելիքի խնդիր լիներ: Ես անձամբ չեմ տեսել»: Երբ լրագրողներն ընդգծել են, որ վարչապետն անձամբ է ասել նման բան՝ գեներալ Մանվելն արձագանքել է. «Վարչապետ ա, կարա հայտարարի, կարա՝ չհայտարարի: Տենց մի հատ խոսք կա՝ ասում ա՝ արջը մեծ գազան է, ինչ ուզի՝ կանի»: Հիշեցնենք, որ անցած շաբաթ վարչապետը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ սկանդալային բացահայտում է արել: «Ապրիլյան պատերազմի օրերին մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում այդ պատճառով»,- ասել է նա: Պատճառը ըստ գործադիրի ղեկավարի՝ բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել: Պարզվում է՝ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում, եւ շուկայում այդպես անորակ վառելիք վաճառում: Գեներալի համեմատությունը խիստ ուշագրավ է դառնում հատկապես  վերջին ժամանակները հաճախակի հնչող  այն լուրերի համատեքստում, որ  Կարեն Կարապետյան-Սերժ Սարգսյան հարաբերությունները այնքան էլ հարթ չեն, ինչը երևում է նաեւ ՀՀԿ ընտրական ցուցակից, որտեղ վարչապետի թիմից հաշվված ներկայացուցիչներ են գործուղված, սա այն պարագայում, երբ Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ամուտը աննախադեպ շռնդալից էր, նրան հետեւեցին ավելի քան 7000-ը: Խոսվում է նաև, որ վարչապետը քաղաքական հեռահար նկրտումներ ունի եւ չի պատրաստվում հեշտորեն հանձնվել,  2018-ից հետո էլ պայքարելու է վարչապետի պաշտոնի համար: Մանվել Գրիգորյանը արդյոք գիտակցաբար փորձել է գաղտնազերծե՞լ  Կարեն Կարապետյանի միայնակ խաղը, թե նա էլ շատ ու շատ ՀՀԿ-ականների պես նեղն ընկած պահին ապավինել է թիմի հավատարիմ կենդանուն՝ արջին: Գաղտնիք չէ, որ համապետական բոլոր կեղծված ընտրությունների արդյունքում ստանալով իրեն անհրաժեշտ արդյունքը, իշխանությունը «մեծահոգաբար» ընդունում է, որ եղել են խախտումներ: Սակայն այդ  խախտումները բնորոշվում են արջի ծառայություն, դրանց հեղինակները՝ արջի ծառայություն մատուցող: Քանի արջը կա, ՀՀԿ-ն իր սեւ գործն է անելու: Մյուս կողմից իշխանության ներսում վարչապետը իսկապես <<արջային>> կարգավիճակում է հայտնվել: Բանն այն է, որ կերոսինի մասին նրա հայտարարությունը թեպետ ոմանք վերագրեցին իբրեւ մեսիջ, զգուշացում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ով ընդդիմադիր արշավանքներ է սկսել, սակայն հակառակ դաշտից պատասխան հնչեց, որ այդ ամենի համար նախեւառաջ պատասխանատու է  բանակի գերագույն հրամանատարը՝ Սերժ Սարգսյանը: Եռաբլուրում, ի դեպ, նույն օրը Սեյրան Օհանյանը գրեթե երկրորդել էր այդ տեսակետը: «Եթե ուզում են կարգուկանոն հաստատել, թող զբաղվեն իրենք դրանով: Դա իմ դեմ ուղղված քայլ չեմ կարող համարել, որովհետեւ իմ գործունեության ընթացքում համապատասխան վերահսկող մարմինները ստուգումներ են իրականացրել՝ սկսած պետական մարմիններից, վերջացրած գլխավոր ռազմական տեսչությունը, որոնք ԶՈՒ նկատմամբ քաղաքացիական վերահսկողության մաս են կազմում»,- ասել է նա: Անի Սահակյան

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am